Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+5

Խոշոր ավտովթար Երևանում`մարդատար «Գազելի» մասնակցությամբ. BMW–ն գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ

10.12.2019, 15:23
Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում
Խոշոր ավտովթար Երևանում`մարդատար «Գազելի» մասնակցությամբ. BMW–ն գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։40-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում բախվել են BMW X6 մակնիշի և թիվ 8 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես նշվում է shamshyan.com-ում, բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։ Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Գազելի» գազաբալոնը։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատուն տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը ։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։-0-