Պերմյակովին Հայաստանին հանձնելու հարցը չի քննարկվում, քանի որ նա Հայաստանում է. գլխավոր դատախազ

 Պերմյակովին Հայաստանին հանձնելու հարցը չի քննարկվում, քանի որ նա Հայաստանում է. գլխավոր դատախազ

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/.  Գյումրում վեց մարդու սպանության մեջ կասկածվող, ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու հարցը չի քննարկվում, քանի որ նա արդեն Հայաստանի տարածքում է, հինգշաբթի լրագրողներին ասաց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Ոստիկանության տվյալներով`հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամներ` 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանը, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանը, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանը, Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին վիրահատել են Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում։ Այս պահին Սերյոժա Ավետիսյանը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերականգնողական բաժանմունքում։

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 12–ին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել էր սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ և արդեն ընդունել է իր մեղքը։

«Նա Հայաստանում է և միայն գտնվում է ռուսական իրավապահ մարմինների իրավասության ներքո։ Սակայն մենք ինքներս կատարում ենք մեր լիազորությունները», – ասաց Կոստանյանը։

Նրա խոսքերով` հայկական իրավապահ մարմինները կիրականացնեն բոլոր քննչական և դատավարական միջոցառումները Հայաստանի օրենսդրության շրջանակում։ Պերմյակովի հարցաքննության ժամանակ, որին հինգշաբթի հայկական կողմը մեղադրանքներ կներկայացնի, ներկա կլինեն միայն հայ քննիչներն ու փաստաբանները։

Պատասխանելով այն հարցին, թե հայկակա՞ն, թե՞ ռուսական դատարանում է ընթանալու մեղադրյալի նկատմամբ դատավարությունը` Կոստանյանը նշեց, որ դա կորոշվի, երբ քրեական գործը կհասնի դատավարության փուլին։

Նա տեղեկացրեց, որ հայկական և ռուսական իրավապահ մարմինները կքննեն հանցագործությունը զուգահեռաբար առանձին քրեական գործերի շրջանակում, որոնք հետագայում կարող են միավորվել միասնական վարույթում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:03 15.01.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×