Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 10, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Քրեական գործ է հարուցվել Գյումրիում ընտանիքի գնդակահարման փաստով

12.01.2015, 17:47
Քրեական գործ է հարուցվել  Գյումրիում ընտանիքի գնդակահարման փաստով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Քննրական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանը։
 Քրեական գործ է հարուցվել  Գյումրիում ընտանիքի գնդակահարման փաստով
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Քրեական գործ է հարուցվել  Գյումրիում ընտանիքի գնդակահարման փաստով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Քննրական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Ոստիկանության տվյալներով, երկուշաբթի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանվել են նույն ընտանիքի անդամներ` 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանը, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանը, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանը, Հասմիկ Ավետիսյանը։ Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: 2014թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի ավստրիական մանկական հիվանդանոց և վիրահատվել։ Այս պահին երեխան վերակենդանացման բաժնում է, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

«Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարականով, քրեական գործի քննությունը հանձնարարվել է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի գլխավոր վարչությանը»,– ասաց Տռուզյանը։

Ըստ նրա, հանցագործության վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, փամփուշտներով մեկ փամփշտակալ, զինվորական կոշիկներ, որոնց վրա եղել է «Պերմյակով» ազգանունը։ Պերմյակովի անձը հաստատվել է, կատարվում են որոնողական աշխատանքներ։

Քննչական կոմիտեի խորհրդականի ղեկավարը նշեց, որ նշանակվել են դատաբժշկական և դատաբալիստիկ փորձաքննություններ։ Իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ բոլոր հանգամանքները պարզելու համար։
 
Այս պահին դեպքի վայրում են գտնվում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արամ Թամազյանը եւ Վահագն Հարությունյանը։

Տռուզյանը հատուկ նշեց, որ հանցագործության կասկածյալը կամ մեղադրյալն անմեղ է համարվում, քանի դեռ Քրեակատարողական օրենսգրքին համապատասխան նրա մեղավորությունը չի հաստատվել դատարանի` ուժի մեւ մտած որոշմամբ։

Նախնական տվյալներով, հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Հայաստանի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ։ -0-