Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում գազամատակարարման հետ կապված խնդիրներ կան. «Գազպրոմ Արմենիայում» հայտնել են պատճառները

10.07.2019, 15:42
Հայաստանի ամբողջ տարածքում գազամատակարարման խնդիրներ են նկատվում:
Հայաստանում գազամատակարարման հետ կապված խնդիրներ կան. «Գազպրոմ Արմենիայում» հայտնել են պատճառները

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ամբողջ տարածքում գազամատակարարման խնդիրներ են նկատվում, ինչը բացառապես կապված է անվտանգությունն ապահովող էլեկտրոնային սարքավորումների խափանումների հետ: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Միքայել Հարությունյանը:

Չորեքշաբթի ցերեկը Երևանի ողջ տարածքում և որոշ մարզերում գրանցվել են էլեկտրաէներգիայի խափանումներ: Մասնավորպես, մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում արձանագրվում են լարման տատանումներ, խափանված է նաև ջրամատակարարումը, չեն աշխատում վճարային տերմինալները: Դադարեցվել է Երևանի մետրոյի աշխատանքը: Համացանցում տեղեկություններ են հայտնվել բնական գազի մատակարարման ընդհատումների մասին:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բնակչությանը գազ է մատակարարում սովորական ռեժիմով: Որոշ բաժանորդների մոտ խնդիրներ են առաջացել անվտանգության ավտոմատացված սարքերի խափանման հետևանքով, որոնք անսարքության պատճառով արգելափակում են գազամատակարարումը», - ասաց Հարությունյանը:

Միաժամանակ նա նշեց, որ Երևանում և Գեղարքունիքի մարզում չորեքշաբթի օրվա համար նախատեսված են եղել պրոֆիլակտիկ աշխատանքներ, որոնց մասին բաժանորդները նախօրոք իրազեկվել են, սակայն մատակարարման հետ կապված իրավիճակը կապված չէ դրա հետ: 

Ավեի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է վթարի մասին էներգետիկ համակարգում` նշելով,որ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկն անջատված են: Ըստ նրա, հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի։–0–