Կրակոցներ Երևանում
27.01.2016,
12:12
Նախօրեին երեկոյան կրակոցներ են հնչել Երևանի ծայրամասերից մեկում։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ–Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան կրակոցներ են հնչել Երևանի ծայրամասերից մեկում։
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, հունվարի 26-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել երկու անհայտ տղամարդ:
«Նրանց ինքնությունը պարզվել է. 1980 թ. ծնված Սերգեյ Գ.-ն հրազենային վնասվածք է ստացել նստատեղի շրջանում, իսկ 1969 թ. ծնված Արթուր Թ.-ն՝ աջ ոտքի շրջանում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:–0–