Անհայտ զինյալներն առևանգել են Լիբիայի վարչապետին
10.10.2013,
10:31
Անհայտ զինյալներն առևանգել են Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանին։ Այդ մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը` հղում անելով վարչապետի մամուլի քարտուղարի հայտարարությանը, հաղորդում է РБК–ն։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անհայտ զինյալներն առևանգել են Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանին։ Այդ մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը` հղում անելով վարչապետի մամուլի քարտուղարի հայտարարությանը, հաղորդում է РБК–ն։
Հյուրանոցի ծառայողներից մեկի խոսքով` զինված մարդիկ դուրս են բերել վարչապետին Տրիպոլիի հյուրանոցից և պահակախմբի ուղեկցությամբ նստեցրել են ավտոմեքենան։ Ըստ ականատեսի, առևանգման ժամանակ հրաձգություն չի եղել։ Նա նշել է նաև, որ զինված մարդիկ հարգանքով են վերաբերվել, և «խնդիրներ չեն ստեղծել»։
Զեյդանի գրասենյակի ներկայացուցիչները Facebook սոցիալական ցանցի իրենց պաշտոնական էջում առևանգման մասին տեղեկատվությունը խոսակցություններ են անվանել։ Դրանից հետո գրասենյակը հաղորդագրություն է հրապարակել, որ առևանգիչները ստիպել են վարչապետի աշխատակիցներին «ժխտել առևանգման մասին տեղեկությունը»։ –0–