Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes–ն ու ԳԱԶ–ը, կա վիրավոր

15.01.2020, 11:08
Երեկ՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes–ն ու ԳԱԶ–ը, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./ԱՌԿԱ/. Երեկ՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 23:15-ի սահմաններում Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Սուրեն Արծվունիի վարած Mercedes G 550 մակնիշի և Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ 36-ամյա Արմեն Հակոբյանի վարած ԳԱԶ 2410 մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով ԳԱԶ 2410-ի ուղևորը` վարորդի համագյուղացի 36-ամյա Կարեն Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքի հաղորդմամբ, վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ 24-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճանի), իսկ Mercedes–ի վարորդը՝ սթափ: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:–0–