Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Մեկ բանվոր է տուժել Երևանում սննդի քոլեջի տարածքում տեղի ունեցած պայթյունից

11.10.2013, 12:24
Ուրբաթ առավոտյան Երևանի  հայ–հունական սննդի քոլեջի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով որոշ վնասվածքներ է ստացել նորոգման աշխատանքներ կատարող բանվորը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
Մեկ բանվոր է տուժել Երևանում սննդի քոլեջի տարածքում տեղի ունեցած  պայթյունից
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ առավոտյան Երևանի  հայ–հունական սննդի քոլեջի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով որոշ վնասվածքներ է ստացել նորոգման աշխատանքներ կատարող բանվորը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

«Ժամը 9։25–ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 40 հասցեում գտնվող հայ–հունական պետական սննդային քոլեջի տարածքում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկներ»,– ասաց Երևանի հրշեջ–փրկարար թիվ երկու ջոկատի պետ, փոխգնդապետ Խաչիկ Շահբազյանը։

Նա հայտնեց նաև, որ պայթյունի արդյունքում քոլեջի շենքում և հարակից տներում կոտրվել են ապակիները։

Շահբազյանի խոսքով` հրշեջների ժամանումից հետո տարածքի զննությամբ պարզվել է, որ պայթյունը որոտացել է քոլեջի բակում առայժմ չպարզված պատճառներով։

«Հրշեջ–փրկարարները մաքրել են տարածքն ապակիների բեկորներից»,– ասաց նա` ընդգծելով, որ պայթյունի պատճառը կպարզվի փորձաքննությունից հետո։

Քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանն իր հերթին ենթադրում է, որ պայթյունը տեղի է ունեցել այն պատճառով, որ նորոգման աշխատանքներ իրականացնող բանվորն այրման ենթակա աղբի մեջ է նետել լուծիչի դատարկ տարա, որը կարող էր պայթել։

«Քանի որ պայթյունը տեղի է ունեցել պարապմունքների ժամանակ, բակում քերծվածքներ ստացած բանվորից բացի ոչ ոք չի եղել, և տուժածներ չկան»,– ասսց նա` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։
 
Տարածքում աշխատում են ոստիկանության և ԱԻՆ աշխատակիցներ։ -0-