Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Քրեական գործ է հարուցվել ավագ լեյտենանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու փաստի առթիվ

18.12.2018, 17:20
Ավագ լեյտենանտը ինքնաձիգից կրակել է զինծառայողի ազդրին, հարուցվել է քրեական գործ։
Քրեական գործ է հարուցվել ավագ լեյտենանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու փաստի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2018թ. դեկտեմբերի 16-ին ժամը 23:40-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Գ.Մ.-ն մարտական դիրքի գետնատնակում խախտել է զենքի հետ վարվելու կանոնները՝ իրեն կցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից  կրակոց է արձակել և  պայմանագրային զինծառայող Արմեն Խաչատուրի Հարությունյանին անզգուշությամբ պատճառել է ձախ ազդրի հետին մակերեսի գնդակային միջանցիկ հրազենային վնասվածք, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Ա.Հարությունյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով (զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:–0–