Սպանության փորձ «Արտաշի մոտ» ռեստորանում
21.01.2016,
14:57
Հունվարի 21-ին, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում գտնվող «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրի դիմաց անհայտ անձի կողմից սուր-կտրող ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են պատճառել Երևանի բնակիչ Գարեգին Սաթումյանին:
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Հունվարի 21-ին, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում գտնվող «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրի դիմաց անհայտ անձի կողմից սուր-կտրող ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են պատճառել Երևանի բնակիչ Գարեգին Սաթումյանին:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում այս փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով:
«Գ. Սաթումյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց և տեղի բժիշկների գործողությունների շնորհիվ այս պահին նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն: Գ. Շամշյանը հայտնում է, որ վիրավորն աշխատում է «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրում՝ որպես գանձապահ, իսկ մարմնական վնասվածքները ստացել է որովայնի, ոտքի, կրծքավանդակի մասում. Նրան հարվածել են 5-ից ավելի անգամ»,-նշվում է հրապարակման մեջ::
Կայքի տեղեկություններով՝ Կենտրոնականի ոստիկաններն ու քննիչներն ունեն օպերատիվ տվյալներ, թե ով է կասկածվում նշված հանցագործությունը կատարելու մեջ:-0-