Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Աբրահամյան. Հայաստանը վերահաստաում է հանձնառությունը՝ հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ

14.11.2015, 18:09
Վարչապետը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Մանյուել Վալսին։
Աբրահամյան. Հայաստանը վերահաստաում է հանձնառությունը՝ հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ
ԵՐԵՎԱՆ, 14  նոյեմբերի./ԱՌԿԱ/.  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Մանյուել Վալսին, որում մասնավորապես ասված է. 

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Փարիզում տեղի ունեցած ողբերգական դեպքերի առիթով, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և վերահաստատում մեր հանձնառությունը՝ հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ: 

Այժմ առավել քան երբևէ ուժերը համախմբելու և միասնական ջանքերով ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելու անհրաժեշտություն կա: Վշտի ու կորստի այս ծանր պահին Հայաստանը և հայ ժողովուրդը Ֆրանսիայի և նրա բարեկամ ժողովրդի կողքին են: 

Համբերություն եմ մաղթում զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: 

Նախօրեին ուշ երեկոյան Փարիզում մի շարք ահաբեկչական գրոհներ են գրանցվել, այդ թվում` «Բաստիլ» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտակայքում, Բաստիլի հրապարակում։ Նախնական տվյալներով` զոհվածների թիվը հասել է 153–ի, ավելի քան 200 մարդ վիրավոր է։–0–