Հայաստանի ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ Գյումրիի անկարգությունների կապակցությամբ
16.01.2015,
11:01
Հայաստանի ոստիկանությունը Գյումրիի անկարգությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ ։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ոստիկանությունը Գյումրիի անկարգությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ ։
Նախօրեին Գյումրիում անցկացված բողոքի ակցիայի մասնակիցների երթը, որի մասնակիցները պահանջում էին հայկական կողմին հանձնել ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին, ով մեղադրվում է վեց մարդու սպանության մեջ, ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ վերաճել է ոստիկանության հետ բախումների։ Արդյունքում, վերջին տվյալներով, 14 մարդ տուժել է, 13–ը` ձերբակալվել։
«2015թ. հունվարի 15-ին Գյումրի քաղաքում, Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ սկսված խաղաղ հավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի ՌԴ հյուպատոսության շենք: Ոստիկանության ներկայացուցիչները հավաքի մասնակիցներին մի քանի անգամ կոչ են արել իրենց կարծիքն ազատ արտահայտելու և խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքներն իրացնելիս ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտումներ և հակաիրավական այլ գործողություններ կատարելուց»,– նշվում է հայտարարությունում։
«Այդուհանդերձ, երթին միացած մի խումբ անձինք քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչպես նաև դիմադրություն ցույց տվել հավաքի բնականոն ընթացքն ապահովելուն և հասարակական կարգի պահպանությանն ուղղված իրենց պարտականությունները կատարող ոստիկաններին»,– նշեցին ոստիկանությունից։
Հայտարարությունում ընդգծվում է, որ բազմաթիվ զգուշացումներից հետո, բացառապես առանձին անհատների հակաիրավական վարքագիծը և դրա հնարավոր բացասական հետևանքները կանխելու և այդ անձանց մեկուսացնելու միջոցով հավաքի խաղաղ ընթացքը երաշխավորելու նպատակով,։
«ՀՀ ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել զսպիչ և խափանող բնույթի նվազագույն միջոցներ, որի արդյունքում հասարակական կարգը խախտելու և ոստիկանության ծառայողների իրավաչափ պահանջները չկատարելու համար ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ են բերվել հավաքի մի շարք մասնակիցներ: Ցավոք, հնարավոր չի եղել խուսափել նաև բախումներից, որոնց արդյունքում վնասվածքներ են ստացել հավաքի մասնակիցներ և ոստիկաններ: Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն»,– ասվում է տարածած հաղորդման մեջ։
Միևնույն ժամանակ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երեկ ուշ երեկոյան Երևան քաղաքի Ազատության հրապարակից, իրավախախտում կատարելու կասկածանքով, ոստիկանության բաժին բերման են ենթարկվել մի խումբ անձինք:
Գյումրիում լարված իրավիճակ է ստեղծվել, երբ հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամները` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում է, երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 12–ին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել էր սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ և արդեն ընդունել է իր մեղքը։
Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, մասնավորապես` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ավելի վաղ հայտարարել է, որ չպետք է քաղաքականացնել այս հարցը` նշելով երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։ Ավելի վաղ նաև հաղորդվում էր, որ սպանությունը քննվում է Ռուսաստանի և Հայաստանի իրավապահների սերտ փոխգործակցությամբ։
Ողբերգությունից հետո Հայաստան է ժամանել ՌԴ ՊՆ հանձնաժողովը` գերատեսչության փոխնախարար, բանակի գեներալ Արկադի Բախինի գլխավորությամբ, ով Օհանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցել Հայաստանի հետ միջադեպի քննության շրջանակում։ ՌԴ ԱԳՆ–ն ևս հայտարարել է, որ ՌԴ–ի իրավասու մարմինները Հայաստանի իշխանություններին ցուցաբերում են անհրաժեշտ աջակցություն, «որպեսզի այս ողբերգության մեղավորները ենթարկվեն ամենադաժան պատասխանատվության»։.-0-