Ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ Երևանի կենտրոնում գրանցված սպանության վայրից
15.09.2017,
20:37
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ Երևանի կենտրոնում գրանցված սպանության վայրից։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ Երևանի կենտրոնում գրանցված սպանության վայրից։
Սեպտեմբերի 14–ին «Վերնիսաժ» շուկայի մոտակայքում հնչեցին կրակահերթեր։ Պարզվեց, որ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտակայքում ժամը 13։30–ի սահմաններում արձակված կրակոցներից մահացել է 1974 թ.–ին ծնված Գագիկ Մոսինյանը, իսկ 1978 թ.–ին ծնված Վահագն Աբգարյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպի վայրի զննությամբ հայտնաբերվել են «ԱԿ 74» տեսակի ինքնաձիգ, «Մակարով» տեսակի ատրճանակ և պարկուճներ։
«Սեպտեմբերի 14–ին ժամը 13։30–ին «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած միջադեպի բացահայտման ուղղությամբ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության Գլխավոր վարչության, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Երևան քաղաքի և Լոռու մարզային վարչությունների ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության քննիչների հետ համատեղ ձեռնարկված ծավալուն, օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում` պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը` 1957 թ.–ին ծնված Ռաֆիկ Խաչատրյան, 1982 թ.–ին Ալբեր Բլբուլյան և 1984 թ.–ին ծնված Արմեն Կարադավիդով», – նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։–0–