Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+23

Ղազախստանում կործանվել է Ալմաթիից Նուր–Սուլթան չվերթ կատարող ուղևորատար օդանավը

27.12.2019, 11:48
Ղազախստանում կործանվել է Ալմաթիից Նուր–Սուլթան չվերթ կատարող ուղևորատար օդանավը
Ղազախստանում կործանվել է Ալմաթիից Նուր–Սուլթան չվերթ կատարող ուղևորատար օդանավը

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ղազախստանում կործանվել է Bek Air ավիաընկերությանը պատկանող ուղևորատար օդանավ, որը կատարում էր Ալմաթիից Նուր–Սուլթան չվերթը: Օդանավում գտնում էր 95 ուղևոր և անձնակազմի 5 անդամ, հաղորդել է ՏԱՍՍ–ը։

Ինչպես հայտնել է Ղազախստանի նախագահին առընթեր Կենտրոնական կապերի ծառայության ներկայացուցիչ Ալիբեկ Աբիդիլովը, նախնական տվյալներով, մահացել է 12 մարդ։ Միաժամանակ, Ալմաթի աքիմաթի (վարչության) տվյալների համաձայն աղետի հետևանքով մահացել է 14 մարդ։

ՌԴ ՆԳՆ–ի տեղեկություններով, ևս 9 մարդ վիրավորվել է։ Ըստ Ղազախստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կոմիտեի` տուժածների թվում կա վեց երեխա։ 

Օդանավը թռիչքի ժամանակ կորցրել է բարձրությունը, բետոնային պատնեշը ջարդելով` բախվել երկհարկանի կառույցին։ Բախման հետևանքով հրդեհ չի գրանցվել։ 

Տեղում աշխատում են փրկարարներ, բժիշկներ և իրավապահներ։ Տարհանման աշխատանքներն ընթացքի մեջ են։ 

Արտակարգ իրավիճակի պատճառները պարզելու հետաքննության համար ստեղծվել է կառավարական կոմիտե, որը շուտով դեպքի վայր կժամանի։ 

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ցավակցություններ է հայտնել զոհվածների ընտանիքներին։ -0-