Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Զինդատախազությունն ուսումնասիրում է լեհական խանութներում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը

25.05.2016, 15:06
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Արտավազդ Հարությունյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում է Լեհաստանում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը:
Զինդատախազությունն ուսումնասիրում է լեհական խանութներում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Արտավազդ Հարությունյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում է Լեհաստանում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը:

«ՀՀ զինդատախազության, Պաշտպանության նախարարության և Լեհաստանում ՀՀ դեսպանի հետ քննարկման արդյունքում, Լեհաստանում ՀՀ դեսպանը պաշտոնական նամակով դիմել է Լեհաստանի դատախազությանը, Բելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը ստուգելու, նման ապրանքատեսակի ձեռքբերման աղբյուրը պարզելու և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան իրավական գործընթաց իրականացնելու խնդրանքով», – հաղորդում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Նրա խոսքով, պահածոների արժեքը զինվորական համազգեստի հետ միասին կազմում է մոտ 160 դոլար: -0-