Ադրբեջանը Սմերչի հրթիռներով հարվածել է Ստեփանակերտին. օդային տագնապ է նաև Ասկերանում, Մարտունում և Մարտակերտում
29.10.2020,
13:15
Ադրբեջանը Սմերչի հրթիռներով հարվածել է Ստեփանակերտին. օդային տագնապ է նաև Ասկերանում, Մարտունում և Մարտակերտում

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա, հաղորդում է Արցախի ԱԻՊԾ-ն։
Հաղորդվում է, որ կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։
Ավելի վաղ, ԱԻՊԾ-ն նաև հաղորդել է, որ մեկ ժամից ավել տևած օդային տագնապի ընթացքում ադրբեջանական ուժերը Սմերչի հրթիռներով հարվածել են Ստեփանակերտին։
Մայրաքաղաքում այս պահին ևս միացավ տագնապի ազդանշանը։
Օդային տագնապ է նաև Ասկերանում, Մարտունում և Մարտակերտում։-0-