Рейтинг@Mail.ru
USD
374.16
EUR
440.84
RUB
4.9012
GEL
139.07
2026 թ. ապրիլի 16, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+14

Երեք մարդ է մահացել Ճամբարակում պայթյունի հետևանքով

11.06.2025, 14:34
Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 11 տուժած
Երեք մարդ է մահացել Ճամբարակում պայթյունի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 11 տուժած, երեք մարդ մահացել է։

Այժմ կազմակերպվում է նրանցից 3-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ, հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և բավարար, բոլորը ստանում են համապատասխան բուժօգնություն»,- հայտնում են գերատեսչությունից։

Ինչպես հայտնում է ՀՀ Փրկարար ծառայությունը, հունիսի 11-ին, ժամը 08։34-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տվյալների Ճամբարակի  շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով․ շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։