Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր. Ոստիկանություն
25.03.2016,
11:09
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ էր, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ էր, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից։
Նախօրեին հայկական ԶԼՄ–ներում լուր էր հայտնվել այն մասին, որ Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռներից մեկում ռումբ է դրված։ Հայաստանի կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը հայտարարություն էր տարածել, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հավանական պայթյունի վերաբերյալ տեղեկությունը կստուգեն իրավապահ մարմինները։
«Ահազանգը կեղծ էր։ Միայն դա կարող եմ ասել»,– ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը։
Ողջ օրվա ընթացքում Ոստիկանության և ԱԻՆ հաշվարկները հերթապահել են օդանավակայանի շենքում, կինոլոգները զննել են տարածքը և օդանավակայանի կայանատեղիի մեքենաները։ -0-