ՌԴ դեսպան. «Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունից պետք չէ քաղաքական կրակ բորբոքել»
14.01.2015,
20:48
Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Գյումրիում սպանված ընտանիքի հարազատներին և մտերիմներին։ Իվան Վոլինկինը կոչ է անում չքաղաքականացնել այդ գործը և համոզմունք է հայտնում, որ քննությունն ամեն ինչ կպարզի, և հանցագործը պատիժ կկրի։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Գյումրիում սպանված ընտանիքի հարազատներին և մտերիմներին։ Իվան Վոլինկինը կոչ է անում չքաղաքականացնել այդ գործը և համոզմունք է հայտնում, որ քննությունն ամեն ինչ կպարզի, և հանցագործը պատիժ կկրի։
Վեց հոգանոց ընտանիքի դաժան սպանությունը կատարվել է հունվարի 12-ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը։ Ընտանիքի ամենափոքրիկ անդամը` վեց ամսական տղան, ծանր վիճակում հիվանդանոցում է։ Մեղադրյալը ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է, որին հայտնաբերել են Թուրքիայի սահմանին։ Նա ընդունել է հանցանքը։ Հայաստանի քննչական կոմիտեն որոշում է ընդունել որպես մեղադրյալ ներգրավել 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին։
«Դեսպանության աշխատողներին ցնցվել է Գյումրիում կատարված սարսափելի ողբերգությունը։ Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ, ցավակցում զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Այդ սարսափելի հանցագործության հեղինակները պետք է կրեն ամենախիստ պատիժը։ Այժմ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններն իրականացնում են անհրաժեշտ բոլոր քննչական ընթացակարգերը` կատարվածի անկողմնակալ և համակողմանի քննություն վարելու նպատակով։ Քննչական խմբերը համակարգում են իրենց ջանքերը հանրապետության տարածքում 102-րդ ռազմակայանի տեղակայման պայմանների մասին համաձայնագրին համապատասխան»,– Sputnik ռադիոյի եթերում ասաց Իվան Վոլինկինը։
Հինգշաբթի` հունվարի 15–ին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության շենքի և հանրապետության նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույցեր են անցկացվելու Գյումրիում կատարված սպանության կապակցությամբ։ Հայաստանում ՌԴ դեսպանը նշեց, որ մարդիկ իրենց կարծիքն ու էմոցիաները արտահայտելու իրավունք ունեն։
«Ես հասկանում եմ այդ մարդկանց, նրանց զգացողությունները, որովհետև դա դաժան հանցագործություն է, որի համար հանցագործը պետք է պատասխան տա։ Մարդիկ, անշուշտ, իրավունք ունեն գալ այստեղ, իրենց կարծիքը, իրենց հույզերն արտահայտել։ Բայց կարծում եմ` այդ հարցը պետք չէ քաղաքականացնել»,– ասաց Իվան Վոլինկինը։
Նա վստահաբար նշեց, որ հանցագործության մեղավորը պատիժ է կրելու։
«Հանցավորությունն ազգություն չի ճանաչում, հատկապես` այս դեպքում։ Մենք չպետք է դրանից քաղաքական կրակ բորբոքենք։ Եվ իմ կարծիքով` քննությունը կպարզի այս գործի բոլոր մանրամասները, և հանցագործն արժանի պատիժ կկրի»,– ասաց դեսպանը։ -0-