Հաղորդում է ստացվել, որ Տրանսպորտի նախարարությունում ռումբ կա
01.09.2017,
11:33
Հայաստանի ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում ռումբ է դրված։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում ռումբ է դրված։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից, անհայտ անձից հեռախոսազանգը ստացվել է 10։25–ին։
Հանրապետության հրապարակում գտնվող նախարարության շենք են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբերը։
Հայկական ԶԼՄ–ների փոխանցմամբ, ներկայում կատարվում է աշխատակիցների տարհանում։ -0-