Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ. ՔԿ

16.09.2020, 20:20
Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ. ՔԿ
Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. 2020թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակած կրակոցից,  ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության մարտական դիրքում՝ ձախ ձեռքի, կրծքավանդակի, դեմքի, պարանոցի հրազենային և բեկորային վիրավորումներ է ստացել պայմանագրային զինծառայող Հովիկ Նելսոնի Թամազյանը: Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը:

«Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հ. Թամրազյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

Կատարվում է նախաքննություն:

Այսօր հայտնի է դարձել, որ հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը-0- ՔԿ, զինծառայող, մահ, հակառակորդ