Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Ինտերպոլի կողմից հետախուզվող քաղաքացուն

20.11.2012, 14:44
Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Երվանդ Խ.-ին, ով ԱՄՆ-ում Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր առողջապահության ոլորտում խարդախություններ կատարելու և «փողերի լվացման» մեղադրանքով, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Ինտերպոլի կողմից հետախուզվող քաղաքացուն
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Երվանդ Խ.-ին, ով ԱՄՆ-ում Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր առողջապահության ոլորտում խարդախություններ կատարելու և «փողերի լվացման» մեղադրանքով, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Նոյեմբերի 19-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները  Ավանի Թումանյան թաղամասի  շենքերից մեկից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Երվանդ Խ.-ին, որը ԱՄՆ-ում Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր առողջապահության ոլորտում խարդախություններ կատարելու և «փողերի լվացման» մեղադրանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-