Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

24.02.2026, 11:06
Երկրաշարժը զգացվել է Մասիս քաղաքում, Մխչյան և Դվին գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում այսօր երկրաշարժ է գրանցվել։

Ինչպես տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, սույն թվականի փետրվարի 24-ին` տեղական ժամանակով ժամը 05:33-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01։33-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.02⁰ և արևելյան երկայնության 44․54⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.2 մագնիտուդով երկրաշարժ:

Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ. ավերածություններ չկան։

Երկրաշարժը զգացվել է Մասիս քաղաքում, Մխչյան և Դվին գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: