Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՀՀ ՔԿ-ի վարույթ է ընդունվել դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ հնչած կրակոցի դեպքով հարուցված քրգործը

15.04.2020, 19:35
ՀՀ ՔԿ-ի վարույթ է ընդունվել  դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ հնչած կրակոցի դեպքով հարուցված քրգործը
ՀՀ ՔԿ-ի վարույթ է ընդունվել  դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ հնչած կրակոցի դեպքով հարուցված քրգործը
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել՝ Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղղությամբ հնչած կրակոցի դեպքով հարուցված քրեական գործը։ Այս մասին նշվում է ՀՀ ՔԿ պաշտոնական կայքում։

«2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 01։20-ի սահմաններում, Հ.Ազոյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ մեկ անգամ կրակել են իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող բնակարանի ուղղությամբ, որի հետևանքով փամփուշտի գնդակը վնասել է բնակարանի պատշգամբի պատուհանի ապակին՝ պատճառելով զգալի չափերով գույքային վնաս»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես գերատեսչության հաղորդմամբ, դեպքի առթիվ 2020 թվականի ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ, որը ապրիլի 15-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հ.Ազոյանը տուժող է ճանաչվել:

«Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-