Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Երևանում ՀՀԿ գրասենյակում բռնկված հրդեհը մարվել է. ԱԻՆ

22.05.2012, 19:26
Երևանում Հայաստանի հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակում բռնկված հրդեհը մարվել  է տեղական ժամանակով ժամը 19:00-ին, հաղորդել է ԱԻՆ Փրկարար ծառայության փոխտնօրեն, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանում Հայաստանի հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակում բռնկված հրդեհը մարվել  է տեղական ժամանակով ժամը 19:00-ին, հաղորդել է ԱԻՆ Փրկարար ծառայության փոխտնօրեն, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

«Այժմ կրկնակի բռնկումը կանխելուն ուղղված աշխատանքներ են իրականացվում»,- ասաց նա:

Հրդեհի մասին ահազանգը ԱԻՆ է ստացվել ժամը 17.45-ին: 17.52-ին առաջին մարտական հաշվարկներն արդեն դեպքի վայրում էին:
Ընդհանուր առմամբ, դեպքի վայրում աշխատել է տասը մարտական հաշվարկ:

Գաբրիելյանի խոսքերով՝ տուժածներ և վիրավորներ հրդեհի հետևանքով չկան, շենքը շատ չի տուժել:

«Հիմնականում այրվել է տանիքի ծածկը»,- ասաց նա՝ զերծ մնալով բռնկման որևէ վարկած հնչեցնելուց:

Միաժամանակ Գաբրիելյանը հերքեց այն լուրերը, թե բռնկումը շենքի ներսում է եղել:--0--