Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Հրշեջները մարել են Երևանի կենտրոնում բռնկված հրդեհը

03.02.2015, 15:27
Հրշեջները մարել են Երևանի կենտրոնում բռնկված հրդեհը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։
Հրշեջները մարել են Երևանի կենտրոնում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հրշեջները մարել են Երևանի կենտրոնում բռնկված հրդեհը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։

Ամիրյան փողոցում` Հանրապետության Հրապարակի մոտ, այրվում էր «Երևան պանդոկի» ծխատար խողովակը։

Տան բնակիչները, որի առաջին հարկում գտնվում է ռեստորանը, ժամը 14։00–ի սահմաններում նկատեցին, որ խողովակից թանձր ծուխ էր բարձրանում։

Ինչպես հայտնում է գործակալության թղթակիցը, դեպքի վայր է ժամանել մեկ հրշեջ հաշվարկ, որը 20 րոպեում տեղայնացրել և մարել է կրակը։

«Կուտակված ճարպը մնացել է ծխատարի պատերին, և բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ բռնկվել, ինչի հետևանքով խողովակից ծուխ է դուրս եկել։ Այս պահին հրդեհը մարվել է, ոչ մի վտանգ չկա»,– գործակալությանը հայտնեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ արձագանքման բաժնի պետի տեղակալ մայոր Գևորգ Մնացականյանը։ -0-