Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հունաստան–Թուրքիա սահմանում երկրաշարժ է գրանցվել. տուժածների թվում հայեր չկան

21.07.2017, 11:11
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
Հունաստան–Թուրքիա սահմանում երկրաշարժ է գրանցվել. տուժածների թվում հայեր չկան

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։

Այդ մասին հաղորդվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության Facebook–ի էջում։

Ուրբաթ տեղական ժամանակով ժամը 02:31-ին 9–բալանոց երկրաշարժ է գրանցվել Հունաստան-Թուրքիա սահմանային գոտում։  Ըստ նախնական տվյալների, Հունական Կոս կղզում մահացել է երկու և տուժել՝ մոտ 120 մարդ։ 70 մարդ էլ տուժել է հարակից կղզիներում:-0-

«Աթենքում Հայաստանի դեսպանության նախնական տվյալներով, հայեր չեն տուժել»,– Twitter–ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ -0-