Рейтинг@Mail.ru
USD
377.31
EUR
436.81
RUB
4.7767
GEL
138.21
2026 թ. մարտի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Ճապոնիայի «Ֆուկուսիմա–1» ԱԷԿ–ի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել

15.08.2016, 11:50
5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել երկուշաբթի Ճապոնիայի հյուսիս–արևելքում։
Ճապոնիայի «Ֆուկուսիմա–1» ԱԷԿ–ի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել երկուշաբթի Ճապոնիայի հյուսիս–արևելքում։

Երկրի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ֆուկուսիմա շրջանում, օջախը 40 կմ խորության վրա է։ 

Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տեղեկություն չի հաղորդվել, երկրի օդերևութաբանական գործակալությունը ցունամիի վտանգ է հայտարարել, բայց մի քանի րոպե հետո հանել է նախազգուշացումը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ստորերկրյա ցնցումները զգացվել են Ճապոնիայի հյուսիս–արևելյան հատվածում,  ներառյալ Միյագի, Իվատե և Ֆուկուսիմա շրջանները։ 

«Ֆուկուսիմա» ԱԷԿ–ում արտակարգ իրավիճակների մասին որևէ տեղեկություն չի ստացվել։ -0-