Կողոպտել են «ԱրմենՏել» ընկերության՝ Սպիտակի կապի հանգույցը
14.07.2012,
13:38
Երկու դիմակավորված անձինք գիշերը թալանել են «ԱրմենՏել» ՓԲԸ-ի՝ Սպիտակի կապի հանգույցը, հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երկու դիմակավորված անձինք գիշերը թալանել են «ԱրմենՏել» ՓԲԸ-ի՝ Սպիտակի կապի հանգույցը, հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Կողոպտիչները գրասենյակ են մտել բաց պատուհանից, դանակի և պտուտակահանի սպառնալիքով` հանգույցի անվտանգության աշխատակցին կպչուն ժապավենով կապել են աստիճանավանդակից և վաճառասրահի պահարաններից հափշտակել տարբեր մոդելների բջջային 11 հեռախոս և 3 նոութբուք:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգքրի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ավազակային հարձակում) հարուցվել է քրեական գործ:
«Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դիմակավորված անձանցից մեկը 22-ամյա Վարդան Ս.-ն է, որը նույն օրը, ժամը 14.00-ին, իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանություն: Հափշտակվածն առգրավված է: Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ -0-