Կողոպուտ է տեղի ունեցել «ՀԿԵ» ընկերության «Ալմաստ» կառամատույցում
17.06.2013,
17:27
Հունիսի 15–ի լույս 16-ի գիշերը կողոպուտ է տեղի ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Ալմաստ» կառամատույցի հերթապահի աշխատատեղում, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 15–ի լույս 16-ի գիշերը կողոպուտ է տեղի ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Ալմաստ» կառամատույցի հերթապահի աշխատատեղում, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Կառամատույցը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Արդյունքում գողացել են գնացքների շարժի կառավարման համար օգտագործվող աշխատանքային պարագաներն ու գործիքները:
««ՀԿԵ» ՓԲԸ-ն կրկին հիշեցնում է քաղաքացիներին, որ գողությունները երկաթուղում ոչ միայն զուտ քրեական հանցագործություններ են, այլև քաղաքացիների կյանքի և առողջության համար իրական վտանգ»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Օրինակ` մի քանի մետր կապի մալուխի գողությունը, որը հասարակ մարդու կարծիքով մեծ արժեք չի ներկայացնում, կարող է բերել կայարանների, սլաքային փոխադրիչների, լուսակիրների միջև կապի կորստի, գնացքների չվացուցակներում խախտումներին և որպես հետևանք՝ գնացքների վթարների:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն ու իրականացնում է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0-