Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Լոռու մարզում հրդեհի արդյունքում «Mercedes»-ն ամբողջությամբ այրվել է (ՖՈՏՈ)

18.05.2020, 19:40
Լոռու մարզում հրդեհի արդյունքում «Mercedes»-ն ամբողջությամբ այրվել է. ՖՈՏՈ
Լոռու մարզում հրդեհի արդյունքում «Mercedes»-ն ամբողջությամբ այրվել է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի․ /ԱՌԿԱ/․ Մայիսի 18-ին, ժամը 16։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի «Լոռի Բերդ» տանող ավտոճանապարհին՝ դատարանի մոտակայքում, այրվում է ավտոտնակ. ներսում ավտոմեքենա կա։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Ռումինական փողոցի թիվ 27/17 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում (50 քմ), այրվում է «Mercedes A-160» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Նարե Մ․, ծնված 1991 թ.)․ տուժածներ չկան»,- ասվում է հաղորդագորության մեջ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։31-ին, մարվել՝ 16։49-ին։ Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։-0-

пожар машина МЧС