Մոսկվա–Երևան չվերթի ուղևորը ձերբակալվել է ինքնաթիռում ծեծկռտուք կազմակերպելու համար
22.01.2013,
10:47
Ուղևորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել S7 ավիաընկերության` Մոսկվա–Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռում, ՌԻԱ Նովոստիին է հայտնել ականատեսներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Ուղևորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել S7 ավիաընկերության` Մոսկվա–Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռում, ՌԻԱ Նովոստիին է հայտնել ականատեսներից մեկը։
Երբ ինքնաթիռը պատրաստվում էր վայրէջքի, սրահի հետին շարքերում վեճ է բռնկվել։ Ուղևորներից մեկը արձակել է ամրագոտին, տեղից ցատկել և հարվածել է մեկ այլ ուղևորի դեմքին։
Ուղեկցորդուհիներն առաջարկել են բոլորին հանգստություն պահպանել և զբաղեցնել իրենց տեղերը, սակայն ոչ անձնակազմի հորդորները, ոչ այլ ուղևորների խնդրանքները չեն հանգստացրել կռվարարներին։
Այնուհետև կռվարարը սկսել է վիճել բոլորի հետ, ով նրան դիտողություն է արել։ Վայրէջքից անմիջապես առաջ նրանց քարշ են տվել բիզնես–կարգի սրահ, որտեղ ոչ ոք չի եղել, և այնտեղ ուժով պահել են այնքան, մինչև որ վայրէջքից հետո իրավապահները ձերբակալել են նրան։
Կռվի ժամանակ ուղևորները խնդրել են ուղեկցորդուհիներին էլեկտրաշոկեր կիրառել, սակայն նրանց խնդրանքը չեն կատարել։