Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանի ՔԿ–ն որոշել է ներգրավել Պերմյակովին որպես մեղադրյալ

14.01.2015, 19:54
Հայաստանի Քննչական կոմիտեն որոշում է ընդունել որպես մեղադրյալ ներգրավել 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին, ով կասկածվում է Գյումրիում վեց հոգուց բաղկացած ընտանիքի սպանության մեջ, հայտնեց ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Հայաստանի ՔԿ–ն որոշել է ներգրավել Պերմյակովին որպես մեղադրյալ
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Քննչական կոմիտեն որոշում է ընդունել որպես մեղադրյալ ներգրավել 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին, ով կասկածվում է Գյումրիում վեց հոգուց բաղկացած ընտանիքի սպանության մեջ, հայտնեց ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Ոստիկանության տվյալների համաձայն, հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամները` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին նախօրեին վիրահատել են Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում։ Այս պահին Սերյոժա Ավետիսյանը Երևանի հիվանդանոցներից մեկում է, երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Ինչպես նշեղ Տռուզյանը, Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը շարունակում է Գյումրիում սպանությունների և մարմնական վնասվածքներ հասցնելու փաստով հարուցված քրեական գործի քննությունը։

Ըստ նրա, քննչական կոմիտեն շարունակում է կատարվել անհրաժեշտ քննչական գործողությունները, նշանակվում են փորձաքննություններ, կատարվում են հարցաքննություններ, ձեռնարկվում են բոլոր այն անհրաժեշտ քայլեր կատարված հանցագործության բոլոր հանգամանքների հետազոտման համար՝ լիազորությունների շրջանակում։

Տռուզյանը նշեց, որ քայլեր են կատարվում ռուս զինծառայողի` հանցագործությունը կատարելուց հետո շարժման ուղղությունը պարզելու, հնարավոր թաքստոցների, ինչպես նաև նրան բռնելու հանգամանքները պարզելու վերաբերյալ։ Մի շարք փորձաքննություններ են նշանակվել։ Կատարվում են քննչական և օպերատիվ–հետախուզական միջոցառումներ միջադեպի մասին տեղեկություն ունեցող անձանց բացահայտելու և հարցաքննելու ուղղությամբ։

«Հաշվի առնելով, որ նախաքննության ընթացքում ստացված ապացույցները բավարար հիմքեր են տալիս համարելու, որ հանցագործությունը կատարել է ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, 2015 թվականի հունվարի 14–ին որոշում է ընդունվել նրան ներգրավել որպես մեղադրյալ ՔՕ 104–րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով (երկու և ավելի անձանց սպանություն, որը պատժվում է ութից տասնհինգ տարվա ազատազրկմամբ կամ ցմահ բանտարկությամբ)»,– ասաց Տռուզյանը։

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նախօրեին նա կամավոր լքել է զորամասը,  և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել է սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ։ Պերմյակովն ընդունել է իր հանցանքը։
–0—