Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 25, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

25.07.2025, 11:36
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/ԱՌԿԱ/․  Այսօր ԶԼՄ-երում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։ Տեղեկությունը «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում հաստատել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,-ասել է նա։