Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Սոթք գյուղից 7 կմ հյուսիս երկրաշարժ է տեղի ունեցել․ այն զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում

27.11.2020, 11:06
Երկրաշարժ  է տեղի ունեցել Սոթք գյուղից 7 կմ հյուսիս
Սոթք գյուղից 7 կմ հյուսիս երկրաշարժ է տեղի ունեցել․ այն զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ Երկրաշարժ է տեղի ունեցել Սոթք գյուղից 7 կմ հյուսիս։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 

Նշվում է, որ նոյեմբերի 27-ին, տեղական ժամանակով ժամը 02:49-ին (Գրինվիչի ժամանակով` նոյեմբերի 26-ին, ժամը 22։49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.27⁰ և արևելյան երկայնության 45.85⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Սոթք գյուղից 7 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ: 

«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-