Ուկրաինան ներկայացրել է Իրանում Boeing-ի կործանման իր հիմնական վարկածները
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./ԱՌԿԱ/. Կիևը դիտարկում է Իրանում«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավի կործանման հիմնական չորս վարկածները: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, հաղորդում է ՌԲԿ-ն` հղում անելով «Цензор.нет»-ին:
-
Զենիթային հրթիռով, այդ թվում զենիթահրթիռային «Տոռ» համալիրով օդանավի խոցումը
-
Անօդաչու սարքի կամ մեկ այլ եբյեկտի հետ բախումը
-
Տեխնիկական պատճառներով շարժիչի հրկիզվելն ու պայթելը
-
Ահաբեկչության հետևանքով օդանավի ներսում պայթյունը
Հետաքննությամբ զբաղվող ուկրաինական պետկոմիտեի կազմում են ներառվել մասնագետներն, ովքեր մասնակցում էին 2014թ.-ին Դոնբասում մալայզիական Boeing-ի կործանման հետաքննությանը: Դանիլովի խոսքերով, MH17 օդանավի կործանման շուրջ ուսումնասիրությունները օգտակար կլինեն Իրանում օդանավի կործանման մասին «ճշմարտությունը պարզելու» համար:
Հիշեցնենք, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737 օդանավը, որում եղել է 168 ուղևոր և անձնակազմի 9 անդամ, կործանվել է հունվարի 8–ին Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց հետո։ Օդանավը Թեհրանից ուղևորվում էր Կիև։ Օդանավում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։
Իրանի քաղավիացիայի կազմակերպությունում նշվել է, որ օդանավի հետագիծը վկայում է այն մասին, որ օդաչուները փորձում էին օդանավակայան վերադառնալ: Ականատեսների խոսքերով, օդանավը պայթել է օդում: Թեհրանը օդանավի նախնական պատճառ է անվանել շարժիչի հրկիզումը: -0-