Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

Վարքի կանոններ ահաբեկչության սպառնալիքի դեպքում. ԱԱԾ

13.01.2020, 13:15
Վարքի կանոններ ահաբեկչության սպառնալիքի դեպքում. ԱԱԾ
Վարքի կանոններ ահաբեկչության սպառնալիքի դեպքում. ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./ԱՌԿԱ/. Ի՞նչ է պետք անել ահաբեկչության սպառնալիքի դեպքում: Ահաբեկչության դեպքում վարքի կանոնների մասին այսօր հաղորդագրություն է տարածել Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը:

ԱԱԾ հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում են պայթուցիկ նյութերի տեղադրման հնարավոր վայրերը, այդ թվում մետրոյի և երկաթգծի կայանները, խանութները և շուկաները, մարզադաշտերը, գիշերային ակումբները և տրանսպորտային միջոցները և այլն:

СНБ

Գերատեսչության հաղորդագրության մեջ, որպես պայթուցիկ նյութերի հնարավոր առկայության նշաններ, նշվում են շենքերի, շինությունների մոտակայքում կայանված տիրազուրկ ավտոմեքենաները, տիրազուրկ ճամպրուկները, պայուսակները, փաթեթները, հայտնաբերված առարկայից եկող ձայները, լարերի ալեհավաքների, կպչուն ժապավենի առկայությունը, հայտնաբերված առարկայի արտասովոր տեղադրումը և այլն:

Կասկածելի առարկա հայտնաբերելիս, ԱԱԾ մամուլի ծառայությունը հորդորում է անմիջապես հայտնել Ոստիկանությանը, ԱԱԾ-ին կամ ԱԻՆ հերթապահ ծառայությանը, ոչ մի դեպքում առարկային չմոտենալ, չդիպչել, չտալ ուրիշներին, սպասել մինչև ժամանի ոստիկանությունը:

Նշվում է նաև, թե որտեղ զանգել արտակարգ իրավիճակների դեպքում: -0-

СНБ