Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Երևանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում հրդեհ է բռնկվել, կտավները չեն տուժել. ԱԻՆ

19.06.2013, 11:02
Հունիսի 19-ի կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, հաղորդվում է ՀՀ ԱԻՆ կայքում:
Երևանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում հրդեհ է բռնկվել, կտավները չեն տուժել. ԱԻՆ
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 19-ի կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, հաղորդվում է ՀՀ ԱԻՆ կայքում:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.16-ին, մարվել՝ 00.34-ին:

Տուն-թանգարանի 1-ին հարկի բնակելի հատվածում այրվել են կենցաղային իրեր (10 քմ):

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կառուցվել է դեռ նկարչի կենդանության օրոք՝ նրա տան և արհեստանոցի կողքին։ 1967թ.-ից այն գործում է որպես Ազգային պատկերասրահի մասնաճյուղ։ Այդ եռահարկ շենքի վերևի և մեջտեղի հարկերում ներկայացված են 1898-1970-ական թվականների նկարները, ինչպես նաև առաջին հարկում ցուցադրման են ներկայացված նկարչի գծագրերը։ Նկարչի մահից հետո՝ 1972թ.-ից, նրա արհեստանոցը թանգարանի մասնիկ է դարձել։ Նոր
նվիրատվություններն ու ձեռք բերված գործերն ավելացրել են Սարյանի աշխատանքների հավաքածուն՝ հասցնելով 247 միավորի։

Թանգարանը ողջ աշխարհում Սարյանի նկարների ցուցահանդեսներ է կազմակերպում։ -0-