Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Զինված կողոպտիչը Կանն քաղաքի հյուրանոցից 40 մլն եվրոյի ոսկյա զարդեր է գողացել

29.07.2013, 14:02
Ֆրանսիայի Կանն քաղաքում զինված մի տղամարդ կողոպտել է ոսկերչական ցուցահանդեսը` գողանալով մոտ 40 մլն եվրո արժողության թանկարժեք իրեր, հաղորդում է Բի–բի–սի–ին։ «Ադամանդե արքա» Լև Լևիևին պատկանող ադամանդների ցուցահանդեսն անցկացվում էր հայտնի Կրուազեթ ծովափին գտնվող Carlton հյուրանոցի ճեմասրահում։
Զինված կողոպտիչը Կանն քաղաքի հյուրանոցից 40 մլն եվրոյի ոսկյա զարդեր է գողացել
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիայի Կանն քաղաքում զինված մի տղամարդ կողոպտել է ոսկերչական ցուցահանդեսը` գողանալով մոտ 40 մլն եվրո արժողության թանկարժեք իրեր, հաղորդում է Բի–բի–սի–ին։ «Ադամանդե արքա» Լև Լևիևին պատկանող ադամանդների ցուցահանդեսն անցկացվում էր հայտնի Կրուազեթ ծովափին գտնվող Carlton հյուրանոցի ճեմասրահում։

Ըստ տեղական ԶԼՄ–ների հաղորդագրությունների, կողոպտիչը թանկարժեք իրերը դրել է ճամպրուկի մեջ և հեռացել անհայտ ուղղությամբ։ Ոստիկանությունը հայտնում է, որ բոլոր ջանքերը գործի է դրել կատարվածը հետաքննելու հարցում, հաղորդում է rbc.ru–ն։

Վերջերս տեղեկացվել է Cap d'Antibes  5 աստղանի հյուրանոցում անցկացվող հայտնի մարդկանց երեկույթից հետո 1,9 մլն եվրո արժողությամբ շվեյցարական ադամանդե վզնոցի կողոպտման մասին։ Երկու շաբաթ առաջ ավելի քան 777 հազար եվրոյի չափով թանկարժեք քարեր են գողացել Chopard շվեյցարական ոսկերչական տան աշխատակցի հյուրանոցային համարից։

Հետաքրքիր է, որ այն հյուրանոցում, որտեղ տեղի է ունեցել գողությունը, Ալֆրեդ Հիչկոկը 1955թ.–ին նկարահանել է ոսկյա իրերի կողոպտիչի մասին պատմող իր հայտնի «Բռնել գողին» ֆիլմը։ –0–