Հայաստանի միացումը եվրասիական գործընթացներին կապահովի իրականացվող տնտեսական նախագծերի անվտանգությունը. Արեշև
25.12.2013,
12:19
Դեկտեմբերի 18-20–ը Երևանում անցկացվեց «ՊոլիտԿոնտակտ» ՔՏԿ ԻՈԱԿ–ի (Ռուսաստան) և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի (Հայաստան) կողմից կազմակերպած «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովը։ Հայ –ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների, ՀԱՊԿ ներուժի և տարածաշրջանում Իրանի դերի մասին պատմել է համաժողովի մասնակից, ՌԳԱ ԱԻ Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտական կենտրոնի փորձագետ, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը։

«ԱՌԿԱ» - Կդառնա՞, արդյոք, Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումը Հարավային Կովկասի կայունացնող գործոն, և ինչպե՞ս դրան կարձագանքեն տարածաշրջանի մյուս երկրները, մասնավորապես, Վրաստանն ու Թուրքիան։
Ա.Արեշև - Իմ կարծիքով` ռուս–հայկական երկխոսության խորացումն անվտանգության ոլորտում ինքնին արդեն Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման գործոն է, իսկ Հայաստանի միացումը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին միայն կուժեղացնի անվտանգության ապահովման, տնտեսական խոշոր նախագծերի իրագործման հետ կապված դրական կողմերը։ Իհարկե, բազմաթիվ ռիսկեր և մարտահրավերներ կան, որոնց մասին մենք խոսել ենք, այդ թվում, նաև այս համաժողովում։
Դրանցից մեկը կապված է Վրաստանի և Թուրքիայի հնարավոր արձագանքի հետ, որոնք տարածաշրջանում սեփական շահերն ունեն, և որոնք տնտեսական հեռահաղորդակցային նախագծեր են իրագործում` ուղղված Հայաստանի տրանսպորտային որոշակի մեկուսացմանը։ Բայց ես կարծում եմ, Վրաստանը կարող է շահագրգռված լինել համագործակցության հարցում, մասնավորապես, ձևավորվող Մաքսային միության շրջանակներում, նախևառաջ, փոխլրացման առումով։ Վրաստանի չափազանց ներգրավվածությունը Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական նախագծերում նրան բավականին կախյալ երկիր են դարձնում, և այն որոշակի այլընտրանքային, մասնավորապես, հեռահաղորդակցային նախագծերի կարիք է զգում։ Ըստ իս, դա օբյեկտիվորեն մերձեցնում է Վրաստանը Հայաստանի հետ, առավել ևս, երբ երկու երկրների միջև ԵՄ–ի օժանդակությամբ, իսկ ես դա բավականին դրական փորձ եմ համարում, գոյություն ունեն սահմանային անցակետերի համալրման հետ կապված ծրագրեր։ Այդ պատճառով էլ, կարծում եմ` առանձին նախագծերը պետք է դիտարկվեն դրանց հնարավոր փոխլրացման, և ոչ թե մրցակցության տեսանկյունից։
«ԱՌԿԱ» - Իսկ որո՞նք են ՀԱՊԿ–ի առաջնահերթ խնդիրները տարածաշրջանում։
Ա.Արեշև - ՀԱՊԿ–ն հայ–ռուսական հարաբերությունների, այդ թվում` ռազմաքաղաքական և ռազմատնտեսական ոլորտներում, զարգացման շրջանակ է, և այստեղ գործընթացները բավականին դինամիկ և հետևողական են զարգանում։ Հիշեցնեմ, որ դեռևս 2013 թվականի սկզբին Հայաստան են այցելել մի շարք քաղաքական գործիչներ, և այդ այցերի ընթացքում քննարկվել են անվտանգության ապահովման հետ կապված հենց այդ հարցերը։ Ներկայում բացի Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի վերազինումից և մարտական հզորության ուժեղացումից, ինչը, իհարկե, դրական կազդի տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա, մասնավորապես, Հայաստանի շուրջ, որը ղարաբաղյան հակամարտության կողմ է, ես ուշադրություն կդարձնեի Արագ արձագանքման հավաքական ուժերի աստիճանական ձևավորմանը, հավաքական անվտանգության կազմակերպման շրրջանակներում կիրառվող գործիքներին։ Իհարկե, այն դեռ մինչև վերջ չի ձևավորվել, բայց, օրինակ, արդեն հայտարարվել է ավիացիոն բաղադրիչի մասին։
«ԱՌԿԱ» - Շահագրգռվա՞ծ է, արդյոք, Հայաստանն Իրանի հետ մերձեցման և տարածաշրջանում նրա դերի մեծացման հարցում։
Ա.Արեշև - Իմ կարծիքով` Հայաստանն ավանդաբար շահագրգռված է դրանով։ Եվ 20 տարիների ընթացքում, ինչպես գիտենք, Իրանը կարևոր երկիր էր արտաքին աշխարհի հետ Հայաստանի հաղորդակցման ապահովման տեսանկյունից։ Կարծում եմ, որ իրանական միջուկային ծրագրի բանակցային գործընթացը և ԱՄՆ–ի ու Իրանի միջև հռետորության որոշակի ջերմացումը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում, այդ թվում` Հարավային Կովկասում Իրանի ակտիվացման համար։
Դա, իմ կարծիքով, բավականին դրական ազդանշան է Հայաստանի համար, քանի որ Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները բավականին բարդ են, և դրանք այդպիսին կմնան դեռ երկար ժամանակ։ Այստեղ, անշուշտ, լրացուցիչ հնարավորություններ են բացվում, հատկապես Իրանի տնտեսական նախագծերի համար, այդ թվում` նաև Հայաստանի տարածքում։ Մենք գիտենք, որ խոսք այդ մասին պարբերաբար եղել է։ Հավանաբար, կարելի է ռուսական կողմի մասնակցությամբ որոշակի նախագծեր քննարկել, եթե Ռուսաստանը բավականաչափ վճռականություն և կամք դրսևորի զարգացնել Իրանի հետ հարաբերություններն իրապես երկկողմ հիմքի վրա։ Մենք, օրինակ, գիտենք, որ հաջորդ տարի ծրագրվում է ռուս նախագահի այցն Իրան, և հույս ունենանք, որ այն դրական լուրեր կբերի նաև Հարավային Կովկասի համար։
«ԱՌԿԱ» - Իսկ ինչպե՞ս Ռուսաստանը կվերաբերվի տարածաշրջանում Իրանի դերի ուժեղացմանը
Ա.Արեշև - Ռուսաստանը բարդ պետություն է, որի վերնախավերը բարդ բաղադրիչներ ունեն։ Կարծում եմ` դուք բավականին ուշադիր եք գնահատում նաև իսրայելա–ռուսական կապերը, այդ թվում` Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի` վերջերս կատարած այցը Ռուսաստան։ Ինչպես գիտենք, Իսրայելը չի փոխել իր ծայրահեղական դիրքորոշումները, այսպես կոչված, իրանական միջուկային խնդրի շուրջ, այնպես որ այստեղ, իհարկե, որոշակի բարդություններ կան։ Բայց ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Ռուսաստանի ազգային շահերը, այդ թվում` ռուսական ընկերությունների տնտեսական, առևտրային` ներառյալ էներգետիկ շահերը, կայանում են նրանում, որ Իրանը Ռուսաստանին մրցակից չլինի։ Անել այնպես, որ Թեհրանը ոչ թե մրցակից, այլ գործընկեր լինի, պայմանավորվել ազդեցության ոլորտների և փոխգործակցության ոլորտների բաժանման մասին կարելի է ամենատարբեր ոլորտներում փոխհամագործակցության և փոխադարձ վստահության խորացման միջոցով։ Այնպես որ, իմ կարծիքով, այստեղ այլընտրանք չկա։ -0-