Հայաստանի տնտեսության կայուն և անվտանգ աճն էականորեն կավելացնի ՄՄ–ի և ԵՄ–ի միջև կապող օղակ դառնալու հավանականությունը
15.11.2013,
17:01
Նոյեմբերի 12–13–ը Մոսկվայում անցկացվեց Եվրասիական զարգացման բանկի` «Եվրասիական ինտեգրման խորացումն ու ընդլայնումը» թեմայով գիտագործնական համաժողովը։

Համաժողովի մասնակիցները երկու օրվա ընթացքում քննարկեցին եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև` Մաքսային միության ընդլայնման և Եվրասիական տնտեսական միության ձևավորման հեռանկարները։ Համաժողովի արդյունքում Եվրասիական զարգացման բանկի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև Համագործակցության հուշագիր ստորագրվեց։ Ի՞նչ կտա Հայաստանին ՄՄ երկրների հետ ինտեգրումը, և ինչպե՞ս կզարգանա երկիրը ձևավորվող միասնական տնտեսական տարածքի պայմաններում, այս ամենի մասին «ԱՌԿԱ» գործակալությանն է պատմել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոցենտ, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։
«ԱՌԿԱ». Պրն Թավադյան, երևի արդարացի կլինի նշել, որ այսօր Հայաստանում ամենաշատ շրջանառվող թեմաներից մեկը հետագա տնտեսական զարգացման ուղղություն ընտրելու հարցն է։ Դուք` որպես գիտնական տնտեսագետ, այս ողջ գործընթացի նկատմամբ պրագմատիկ տեսակետ ունեցող անձ, ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում։
Թավադյան. Ես հաճախ տարբեր տեսակի արտահայտություններ եմ լսում, որոնցում հնչում է հիվանդագին ուռճացված դիրքորոշում։ Օրինակ, ինչու՞ է Հայաստանն ինտեգրվում Ռուսաստանի հետ, ինչու՞ է մեզ հարկավոր Մաքսային միությունն այն երկրների հետ, որոնց հետ ընդհանուր սահման չունենք։ Թույլ տվեք հարցնել, իսկ մենք ինտեգրվո՞ւմ ենք Աֆղանստանի հետ, այլ ոչ թե մի երկրի, որտեղ բնակվում է նույնքան հայ` մոտ 2,5 մլն մարդ, որտեղից մենք ստանում ենք բոլոր փոխանցումների 85 տոկոսը, ինչը կազմում է մեր բյուջեի գրեթե 80 տոկոսը։ Միաժամանակ Ռուսաստանից արվող ուղղակի ներդրումները կազմում են մեր երկրի կողմից ստացվող բոլոր ներդրումների 42 տոկոսը։ Տնտեսությունը հուշում է, թե որ ուղղությամբ ինտեգրվենք։ Ես արդեն չեմ խոսում մեր ժողովուրդների պատմամշակութային կապերի մասին։
«ԱՌԿԱ». Փոքր–ինչ անհարմար եմ զգում առավել հաճախ կրկնվող և մեր հայրենակիցներին հուզող հարցից, սակայն չեմ վախենում հարցնել` ՄՄ մուտք գործելու դեպքում ո՞րն է Հայաստանի շահը։ Մեզ դա պե՞տք է, գուցե նախընտրելի՞ են Հին աշխարհի առավելությունները։
Թավադյան. Չանդրադառնալով քաղաքականությանը, չնայած տնտեսությունն ու քաղաքականությունը սերտորեն փոխկապակցված են, ասեմ, որ Մաքսային միության կողմնակիցներ են թվերն ու հաշվարկները։ Ժամանակակից մաթեմատիկական մեթոդների կիրառմամբ մեր կողմից անցկացված օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տվել ՄՄ մուտք գործելուց իրական տնտեսական արդյունավետության առկայությունը։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ ժողովուրդը տեսնի, թե ինչ օգուտ կբերի Մաքսային միության երկրների հետ ինտեգրումը։ Ի դեպ, կարևոր է նաև, որպեսզի ՄՄ երկրները ևս տեսնեն, թե ինչ կտա իրենց Հայաստանի անդամակցությունը միությանը։ Հայաստանը, օրինակ, կստանա ՀՆԱ–ի լրացուցիչ 2 տոկոսանոց աճ առանցքային համակարգաստեղծ ոլորտներում` էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում։ Հայկական նոր ԱԷԿ–ի կառուցումը կնվազեցնի էներգակիրների ներկրումից ունեցած կախվածությունը, և էժան բնական գազի հասանելիությունը ևս թույլ կտա հայկական տնտեսությանը զարգանալ արտոնյալ ռեժիմով։ Միաժամանակ «Նաիրիտ» քիմիական գործարանի և մի շարք ռազմավարական օբյեկտների բացումը, հաշվի առնելով կուտակային ազդեցությունը, ուղղակիորեն կնպաստի տնտեսության աճի վրա և զգալիորեն կբարձրացնի զբաղվածության մակարդակը։ Մենք հաշվարկել ենք, որ էներգառեսուրսների, հանքային ապրանքների գների նվազումից ՀՆԱ–ի լրացուցիչ աճը կարող է հասնել 4 տոկոսի։ Հիշեցնեմ, որ գազի գնի նվազումից միայն մենք տարեկան կստանանք 150 մլն դոլար։ Միաժամանակ ներդրումային նախագծերից (տրանսպորտային ցանց, էներգետիկա, շինարարություն, ՓՄՁ–ի զարգացում) կուտակիչ ազդեցությունը կարող կազմել մոտ 600 մլն դոլար։
Պետք չէ մոռանալ, որ ամրապնդված Հայաստանը, որը կապահովի սեփական տնտեսական անվտանգությունը, մեծ հետաքրքրություն կհանդիսանա ողջ աշխարհի, այդ թվում նաև ԵՄ–ի համար։ Եթե դու ավելի ուժեղ և ամուր ես, ապա լավ հիմք ունես և առևտրում, և զուտ տնտեսական ոլորտում։ Այդ պատճառով նախ հարկավոր է ամրապնդվել ՄՄ–ում, զարգանալ և սեփական ցուցանիշները մոտեցնել ամենաժամանակակից չափանիշներին, իսկ դրան ավելի հեշտ է հասնել հզոր և կայացած գործընկերների հետ։ Ընդհանուր առմամբ, ինձ թվում է, որ հայկական տնտեսության կայուն և անվտանգ աճը էականորեն կավելացնի ՄՄ–ի և ԵՄ–ի միջև կապող օղակ դառնալու հավանականությունը։ Ի դեպ, բազմաթիվ ռուս փորձագետներ համաժողովի ընթացքում կարծիք հայտնեցին, որ ՄՄ մտնելը չի նշանակում հրաժարվել եվրոպական արժեքներից, Եվրոպայի հետ փոխգործակցությունից։
«ԱՌԿԱ». Իսկ ի՞նչ են ասում եվրոպացի փորձագետները
Թավադյան. Եվրոպացի փորձագետները շատ հստակ գնահատականներ ներկայացրին, որոնք ինձ մոտ, որպես մաթեմատիկոս–տնտեսագետի, կասկած են հարուցում։ Մասնավորապես, ԵՄ–ն կանխատեսում է 146 մլն դոլարի աճ, այն էլ` երկարաժամկետ ժամանակահատվածում (2,3 տոկոսի աճ)` տարբեր տեսակի վերապահումներով և նախապայմաններով։ Այսինքն, աճ կարող է արձանագրվել, սակայն այն շատ է կապված բնապահպանության, մեր կողմից արտահանվող գունավոր մետաղների գների, հանքային ռեսուրսների հետ։ Օրինակ` եթե համաշխարհային շուկաներում այդ ռեսուրսների գները նվազեն, ապա արդյունք ևս չի լինի։ Բացի այդ, ԵՄ–ն դիտարկում է նաև Թուրքիայի հետ փակ սահմանի ռիսկը (իսկ այն չի բացվի առաջիկայում)։ Մեր տվյալներով` ԵՄ–ի հետ ինտեգրման մակարդակը, ԵՄ–ից փոխանցվող տրանսֆերտների աճի տեմպը, փաստորեն, չեն ազդում Հայաստանի տնտեսական աճի վրա, այդ թվում նաև հանքային ռեսուրսները։ ԵՄ–ի հետ ինտեգրման դեպքում համակարգաստեղծ գործոնները էական ազդեցություն չեն ունենում տնտեսական աճի վրա։ Այդ պատճառով մենք պետք է տեսնենք մեր տնտեսական էֆֆեկտը, ընդհանուր դաշտն ու հիմնվենք դրա վրա, այլ ոչ թե սուբյեկտիվ կարծիքի վրա կառուցված հաշվարկների։
«ԱՌԿԱ». Ձեր կարծիքով, ինչպե՞ս է Հայաստանի բնակչությունն աջակցում ՄՄ–ում ինտեգրվելու գաղափարին։
Թավադյան. Ըստ հարցումների, Հայաստանի բնակչության 70 տոկոսը կողմ է ՄՄ մուտքին։ Մաքսային միությունը թրակիրների շքանշան չէ, չարժե հիվանդագին վերաբերվել դրան։ ՄՄ–ում Հայաստանի ինտեգրման վերաբերյալ ընդունված որոշման շատ քննադատներ ներկայացնում էին փաստարկներ, որ մենք ցանկանում ենք լուծել կոռուպցիայի, ժողովրդավարության ամրապնդման հարցերը եվրոպական սկզբունքների շրջանակում։ Սակայն դրանք ներքին հարցեր են, որոնք պետք է ինքնուրույն լուծել, և կարևոր չէ, թե ում հետ ես ինտեգրվում։ Նման հարցերը չեն լուծվում ինտեգրման միջոցով, ինտեգրմամբ, առաջին հերթին, լուծվում են տնտեսական հարցերը։ Այսօր համագործակցության առավել օպտիմալ և արդյունավետ ձևեր են փնտրվում։ Չարժե մոռանալ, որ մեր երկրների տնտեսական փոխգործակցության հիմքը ԱՊՀ ազատ առևտրի ռեժիմի մասին համաձայնագիրն է, որը Հայաստանը ստորագրել է, և եվրաինտեգրման կողմնակիցները պետք է հաշվի առնեն դա։ –0–