Հայաստանում պետք է բարձրացնել բնակչության մեդիագրագիտության մակարդակը
15.05.2013,
18:52
Հայաստանի բանկերի միությունը պատվոգիր է հանձնել «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը` երկրի տնտեսական և ֆինանսավարկային հատվածների զարգացումներն ակտիվ լուսաբանելու համար։Այս փաստը նշանակալից դարձավ Հայաստանի տեղեկատվական դաշտում այս տարի «ԱՌԿԱ» –ի 17–ամյա գործունեության համատեքստում։ Այդ ժամանակահատվածում տնտեսության բնագավառում մասնագիտացված ոչ մեծ գործակալությունը վերածվեց լուրջ մեդիա հոլդինգի։ Տեղեկատվական դաշտի իրավիճակի և դրա զարգացման հեռանկարների վերաբերյալ իր տեսլականն է ներկայացրել «ԱՌԿԱ» գործակալության հիմնադիր Կոնստանտին Պետրոսովը։

– Ինչո՞վ են հիշարժան անցյալ 17 տարիները, և ո՞րն էր ամենաբարդը գործակալության ստեղծման պահին։
Պետրոսով – 17 տարին լուրջ ժամկետ է ոչ միայն լրատվամիջոցի, այլ նաև ցանկացած այլ ընկերության համար, որը գործում է Հայաստանում, ինչը վկայում է նրա կայունության մասին։ Սկզբունքորեն մենք մեր զարգացման երկարաժամկետ ռազմավարություն ընտրեցինք և այդ ռազմավարությանը միշտ ենք հավատարիմ։ Մեր բիզնեսի տարբեր ուղղություններն ենք զարգացրել, կրթության, կոնտենտի ստեղծման ոլորտում միջոցներ ենք ներդրել, նոր նախագծեր ենք նախաձեռնել։ Նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մենք նոր ինտերնետային արտադրանքներ ստեղծեցինք։ Այսպես, մեր հոլդինգում ընդգրկված են, մասնավորապես, ֆինանսաբանկային www.armbanks.am, հեռահաղորդակցական www.telecom.arka.am պորտալները։
Այս տարի մենք գործարկում ենք հայկական շուկայի համար բացարձակապես նոր նախագիծ` Finstore.am գործարար տեղեկատվության ինտերնետային խանութը։ Սա միանգամայն նախագիծ է, որը ներկայացնում է Հայաստանի ձեռնարկությունների տվյալների բազան, ինչը թույլ է տալիս վերլուծել շուկան և գնահատել հայկական տնտեսության տարբեր հատվածների ներդրումային գրավչությունը։ Բազան թույլ է տալիս ուսումնասիրել բիզնես միջավայրը, ավելի լավ ճանաչել հաճախորդներին և հետևել մրցակիցների բիզնեսի վիճակին։
– Դուք` որպես պրոֆեսիոնալ, ով մեծ ջանքեր է ներդրել հայկական լրագրության զարգացման համար, ի՞նչ կարող եք ասել հայկական ԶԼՄ–ների հիմնական խնդիրների մասին։
Պետրոսով – Մեզ մոտ մեդիա բնագավառում բիզնես գործնականում չկա, և դրա գլխավոր պատճառներից մեկը տնտեսության զարգացած չլինելն է։ Մեր ծառայությունների հիմնական սպառողը փոքր և միջին բիզնեսն է։ Սակայն մեր ՓՄՁ-ն միկրոսկոպիկ է, վախենում է ամեն ինչից, անգամ սեփական ստվերից։
Հայաստանում միջին բիզնես գրեթե չկա, իսկ խոշոր բիզնեսի համար, մեծ հաշվով, միևնույնն է։ Եվ երկրորդ պատճառը որակյալ մամուլի պահանջարկի բացակայությունն է։ Արդյունքում` որակյալ գործարար մամուլի շուկան մեզ մոտ չի զարգանում, դրա փոխարեն զարգանում է խոսակցությունների, բամբասանքների, դեղին մամուլի շուկան։
–Սակայն չէ՞ որ այդ միտումը ոչ միայն Հայաստանին է բնորոշ։
Պետրոսով – Ճիշտ է, սակայն հետխորհրդային տարածքի ցանկացած երկրում և որակյալ ԶԼՄ–ներ կան, և դեղին մամուլ։ Մեզ մոտ որակյալ լրատվության հատվածը գրեթե բացակայում է։
Պետրոսով – Մի քանի միջոց կա։ Առաջինը` եթե Հայաստանի տնտեսությունն ի վերջո սկսի աշխատել, գրելու թեմա կլինի, հետաքրքրություն կլինի։ Ենթադրենք` Հայաստանում նավթ կամ գազ հայտնաբերեն։ Այդ ժամանակ այստեղ լուրջ ներդրումներ կգան, միջազգային ընկերությունները կսկսեն իրենց ներկայացուցչությունները բացել։ Հասկանու՞մ եք, տեղեկատվությունը պետք է հետաքրքիր և օգտակար լինի, այդ թվում` և միջազգային կազմակերպությունների, և արտասահմանյան ընկերությունների համար, և նրանք կարող են հետաքրքրվել այն ժամանակ, երբ կա տնտեսություն, ֆոնդային շուկա, երբ միջոցները ներդնելու տեղ կա։ Մյուս կողմից, ՓՄՁ–ի զարգացումը թույլ կտար մեզ սպասարկել նաև շուկայի այդ հատվածը։ Սակայն երբ դրանցից ոչ մեկ չկա, շատ տխուր է դառնում։ Այդ պատճառով մենք եկանք Finstore.am–ի ստեղծման գաղափարին։ Այդ պրոդուկտը կոնտենտի առումով տեղեկատվական-օպերատիվ չէ, այն մեծ հաշվով իմիջային պրոդուկտ է։ Մարդիկ պետք է իմանան, թե ինչ հնարավորություններ կան երկրում։
Ինչու՞ ենք մենք պարբերաբար մշակում և ներդնում նոր նախագծեր։ Որովհետև եթե մենք կանգնեինք նույն տեղում, չզարգանայինք, ապա վաղուց պետք է փակված լինեինք և որևէ այլ բիզնեսով զբաղվեինք։ Բայց մենք հավատում ենք մեր երկրին, հուսով ենք, որ ժամանակի հետ իրավիճակը կփոխվի, և այստեղ պահանջված կլինեն որակյալ լրատվամիջոցները։ Իսկ ի՞նչ ենք տեսնում այսօր։ Ամեն օր Հայաստանում 10-15 կայքիկ է բացվում։ Ըստ էության` դա սովորական տեղեկատվական աղբ է, որն աղտոտում է ողջ դաշտը։ Ինչի՞ համար է դա ստեղծվում։ Որոշակի շահեր սպասարկելու համար։ Այժմ մեր նորաձևությունը դա է, գուցե անցնի, գուցե` ոչ։ Ես կանխատեսում եմ, որ կանցի, երբ տնտեսությունում իրավիճակն արմատապես կփոխվի։
– Այսինքն, դուք կարծում եք, որ մեդիաշուկան բարեփոխումների կարիք ունի՞։
Պետրոսով – Հասկանում եք, եթե հայկական շուկայում ընդամենը երեք բջջային օպերատոր է գործում, ոչ թե տասնհինգը, դա խոսում է այն մասին, որ շուկան կարող է տեղավորել հենց այդքան ընկերություններ, հակառակ դեպքում նրանց գործունեությունը շահութաբեր չի լինի։ Իսկ մեր մեդիատարածքում մեծ թվով խաղացողներ են, որոնցից շատերը չեն աշխատում նորմալ տնտեսական դաշտում, հարկեր չեն վճարում։ Արդյունքում մենք հայտնվում են անհավասար մրցակցային պայմաններում։ Ես դեռ չեմ խոսում տեղեկության գողության մասին, քոփիփաստի մասին։ Այսօր ցանկացած մեկը կարող է 1.5-2 հազար դոլար ներդնել, մի փոքրիկ կայք ստեղծել, տանը նստած` քոփիփաստ անել տարբեր գործակալությունների նյութեր, հետո 500 դոլար ներդնել տրաֆիկ գնելու վրա և մեդիամագնատ դառնալ։ Իսկ հիմա մի հարց` եթե դուք ունենաք այդպիսի կայքերի բազմազանություն, ի՞նչ որակի մասին կարող է խոսք լինել։ Օրինակ բերեք, լուրջ ռեսուրսներից ո՞րն է հղում արել այդ կայքերից մեկին կամ տեղեկություն գնել նրանից։ Շուկան պետք է խոշորանա։ Օրինակ, մեզ միշտ ասում են բանկային համակարգի խոշորացման մասին, այն մասին, որ փոքր ակտիվներով բանկերը չեն կարող մրցունակ լինել։ Նույնն էլ մեր դեպքում է։ Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում մրցակցել միջազգային մեդիատարածքում և զարգանալ փոքր կայքերի այդքան մեծ թվով։ Խնդիրն այն է, որ մեզ, ըստ էության, միայն քարոզչությունն է մնացել։ Հայաստանը փակվել է ինքն իր մեջ և մեկուսացել աշխարհից, դե, հնարավոր է, բացառություն անելով սահմանակից պետությունների համար։ Մենք մոռանում ենք, որ գոյություն ունի նաև համաշխարհային մեդիատարածություն։ Ժամանակն է մտածել դրա մասին։ Ես չեմ ուզում օգտագործել «կարգավորում» բառը, որ որևէ մեկը չկարծի, թե մենք ոտնձգություն ենք անում խոսքի ազատությանը։ Մենք որևէ մեկի նկատմամբ ոտնձգություն չենք անում, պարզապես ցանկանում ենք, որ բոլոր խաղան հավասար կանոններով և մեկ դաշտում։ Ու թող հաղթի ուժեղագույնը։
- Հավանաբար, նորմալ է, երբ այսօր այդքան շատ կայքեր են բացվում։ Ժամանակի ընթացքում դաշտը կմաքրվի, փոքր կայքերը կինքնալուծարվեն, կպայթեն պղպջակների պես։
Պետրոսով– Հասկանու՞մ եք` շուկա մտնելու գինը շատ փոքր է։ Եթե շուկայի խոշորացում չլինի, եթե չձևավորվեն տարրական էթիկական նորմեր, որոնք, մասնավորապես, թույլ չեն տա, տեղեկություն գողանալ, մենք կունենանք ճահճացած, չզարգացող շուկա, և որակական որևէ ճեղքման մասին չենք էլ կարողանա երազել։ Ահա ձեզ մի պարզ օրինակ. Հայաստանում վերջերս փակվեց «Կապիտալ» թերթը։ Ինձ համար դա շատ վատ ազդակ է։ Լավ թերթ էր, բայց ոչ բավարար դրամայնացված, և արդյունքում սեփականատերն այն փակեց։ Ստացվում է, որ մենք գործարար տեղեկության պահանջարկ չունենք։
- Ուզում եք ասել, որ 17 տարի առաջ, երբ «ԱՌԿԱ» գործակալությունը նոր էր ստեղծվում, իրավիճակն ա՞յլ էր։
Պետրոսով – Այո։ Այն ժամանակ ամեն ինչ նոր էր ստեղծվում, ինտերնետ չկար։ Մենք ինքներս էինք խաղի կանոններ սահմանում, մենք այլ խնդիրներ ունեինք։ Այն ժամանակ շուկա մտնելու գինն ավելի լուրջ էր։ Այսօր փողոցից եկած ցանկացած մարդ կարող է մեր մրցակիցը դառնալ։ Եվ դա նորմալ է տեղեկատվական շուկայի տեսանկյունից։ Այսօր մենք էլ ենք դիտարկում սոցցանցերը, և եթե ինչ–որ կարևոր ու հետաքրքիր բան ենք գտնում, որ բաց էինք թողել, ապա վերստուգում ենք և տալիս ենք սեփական տեղեկությունը։ Սա համընդհանուր պրակտիկա է։ Բայց սպառողը պետք է կարողանա մաղել աղբը։ Մեզ մոտ դա անել չգիտեն, մեր բնակչության մեդիագրագիտությունը, որը պետք է զարգանա մանկությունից, գտնվում է ամենացածր մակարդակում։ Հենց ընտանիքում է ձևավորվում ընթերցանության, և մասնավորապես, թերթերի ընթերցման մշակույթը, այսպես ասած` հիմք է դրվում։ Վերջերս դասախոսություն էի կարդում մենեջեր–ուսանողներին, ովքեր վաղը ձեռնարկությունների ղեկավարներ են լինելու, և նրանցից որևէ մեկը որևէ բան չգիտեր հայկական մեդիադաշտի մասին։ Այսօր այդ ուսանողները նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչ հսկայական խնդիրների կարող են բախվել ոչ հեռավոր ապագայում։
- Բայց ինչու՞ այդպիսի իրավիճակ ստեղծվեց։ Չէ՞ որ կար ժամանակ, երբ մեր քաղաքացիները չափազանց թանկ էին գնահատում տպագիր խոսքը և հերթեր էին կանգնում թերթ գնելու համար։
Պետրոսով – Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր երիտասարդությունը տպագիր մամուլ չի կարդում։ Իսկ կրթական մակարդակի մասին կարելի է նույնիսկ չխոսել։ Իհարկե, կան լավ երեխաներ, բայց գլոբալ առումով մեր կրթական ոլորտն ամբողջովին ճահճացել է։ Բուհը նրանց համար մասնագիտության գիտակցված ընտրության ցուցանիշ չէ։ Ես խոսում եմ լրագրողների մասին։ Շատերը հանուն դիպլոմի են եկել այդ ֆակուլտետ, կամ էլ դա ծնողների ընտրությունն է եղել, կամ էլ այդ բուհում ավելի էժան և ավելի դյուրին է եղել սովորելը։
- Բայց ի՞նչ անել, ո՞րն է ելքը։
Պետրոսով – Նախևառաջ, պետք է բարձրացնել մեդիագրագիտության մակարդակը։ Եթե մենք դպրոցներում որպես առարկա ներդնում ենք շախմատը, ապա, կարող է, ճիշտ է նաև ներդնել այնպիսի մի առարկա, որը սեր կսերմանի թերթերի ընթերցանության նկատմամբ, կարող է` պետք է Ինտերնետ–լրագրություն դասավանդել։ Այդ հարցն այժմ հետաքրքրում է շատերին հետխորհրդային տարածքում և ոչ միայն։ Իսկ Աստանայում վերջերս կայացած մեդիաֆորումը, որին պատիվ ունեցա մասնակցելու, հաստատում է դա։ Աշխարհը ոչ թե պարզապես փոխվել է տեխնոլոգիաների զարգացման հետ, այն շատ խոցելի է դարձել։ Հիշեք, թե ինչ էր կատարվել, երբ անհայտ անձինք կոտրել էին Ասոշիեյթեդ Պրես գործակալության Թվիթեր–աքաունթը և այնտեղ տեղադրել Սպիտակ տան պայթյունների վերաբերյալ` իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություններ։ Մի քանի րոպեում Դոու Ջոնս ցուցիչն անկում ապրեց, և ինչ–որ մեկը կարողացավ օգտվել դրանից։ Տեխնոլոգիաների զարգացումը մեդիատարածքը շատ խոցելի է դարձրել։ Այսօր ոչ ոք միանշանակ չի կարող պատասխանել այն հարցին, թե ինչպես է հետագայում զարգանալու մեդիան։ Առայժմ բոլորը խոսում են մուլտիմեդիայնության մասին` որպես շուկայի հիմնական թրենդի մասին, բայց այստեղ պետք է վաստակել սովորել, քանի որ մուլտիմեդիան լուրջ ծախսեր է պահանջում, որոնք պետք է իրենց արդարացնեն։
- Բայց ինչպե՞ս աշխատեն ավանդական ԶԼՄ–ները, ո՞րն է նրանց դերն այսօր։
Պետրոսով – Հասկանու՞մ եք` այսօր մեզ մոտ այնպիսի իրավիճակ է, երբ մարդիկ դեռ չեն կշտացել ցանցերից, ուզում են ամեն ինչ արտահայտել այնտեղ։ Մարդկանց մի մասը տեղեկատվական առիթ է ստեղծում, մյուսը` սպառում է այն։ Եվ այդ մեդիաքաոսում կարելի է խեղդվել, որովհետև պարզ չէ` ով է ճիշտ, ով` սխալ։ Այդ պատճառով մեդիայի դերը չպետք է նվազի։ Մարդիկ, միևնույն է, վերջում վերադառնում են ապրանքանիշներին։ Չի կարող ռեսուրսը լուրջ համարվել, եթե այն տեղեկությունը տալիս է առանց աղբյուրի հղման (ինչն էլ անում է գրեթե ամբողջ տեղեկատվական շուկան)։ Եթե առավոտից երեկո տեղեկատվական հանրությունը գրում է մի բան, իսկ հետո ինքն իրեն հերքում է... Ո՞ւմ է դա պետք։ Պարզ օրինակ, այն լուրը, որ Չարլզ արքայազնը գալիս է Հայաստան, մի քանի օր ազատ պտտվում էր շուկայում։ Ընդ որում` ցանկացած մարդ կարող է հնարել ցանկացած բան ում մասին ուզի, բաց թողնել դա ցանցում, իսկ ավելի ուշ հերքի դա` դրա համար որևէ պատասխանատվություն չկրելով։ Ժամանակին համընթաց շարժվելու համար, նոր մեդիաների, ավանդական ԶԼՄ–ների հետ մրցակցելու համար պետք է զարգացման նոր ռազմավարություն մշակել, փոխել թերթերի դիզայնը, ժամանակակից դարձնել տեղեկատվության մատուցման ձևերը։ Եթե դա չարվի, ապա հնարավոր է վերջնականապես կորցնել լսարանը և փակվել։ Բայց մեզ մոտ դա չի կատարվում, ոչ ոք չի փակվում։ Ստացվում է, որ շուկան գործում է ոչ շուկայական կանոններով։
- Իրականում մարդիկ, այնուամենայնիվ, գլխի կընկնեն, թե դրանք ինչ «աղբյուրներ են»։ Չէ՞ որ այստեղ մեծ նշանակություն ունի ապրանքանիշը, և ԶԼՄ–ն այդ առումով բացառություն չէ։
Պետրոսով – Դուք ասացիք ամենակարևոր բառը` ապրանքանիշ։ Պետք է կողմնորոշվել ապրանքանիշով, լուրջ լրատվական գործակալություններով, որոնց թիվն իրականում մեզ մոտ այդքան էլ մեծ չէ։ Պետք է սովորեցնել մարդկանց տարբերել փոքրիկ կայքերը կայքերից, պետք է նրանց ճաշակ սերմանել, օգնել նրանց դառնալ մեդիագրագետ, որ նրանք կարողանան գլուխ հանել մեդիադաշտից։
- Իսկ ինչի՞ վրա է հիմնված ձեր լավատեսությունը, որը պահում է ձեզ արդեն 17 տարի։
Պետրոսով – Բարեփոխումներին հավատալու վրա։ Հավատում ենք, որ տնտեսությունը կաշխատի, կկատարվի շուկայի ապամենաշնորհայնացում, կգան միջազգային ընկերություններ, որոնք պետք է զբաղվեն ոչ թե «ուղեղի» արտահանմամբ, այլ իրական գործով։ Դուք գիտեք, որ Եվրոպան շատ է օգնել Լեհաստանին։ Այնտեղ բացվել են մեծ թվով եվրոպական կազմակերպություններ, որոնք աջակցել են լեհերին հետազոտական գործունեություն իրականացնել` մեկտեղելով մրցակցային աշխատուժով խելացի մարդկանց։ Բայց դրա համար երկրում պետք է համապատասխան պայմաններ ստեղծել։
- Ստացվում է, որ մենք այդպիսի պայմաններ չունե՞նք։
Պետրոսով- Չեմ կարող պատասխանել ամբողջ երկրի համար։ Ես պատասխանատու եմ այն շուկայի համար, որտեղ աշխատում եմ։ Որակյալ, գործարար ԶԼՄ–ները տնտեսության ինդիկատորն են։ Եթե մեր գործերը լավ են, նախագծեր են իրականացվում, կա գովազդ, կա բիզնես, նշանակում է` տնտեսությունում ամեն ինչ նորմալ է։ Մի մոռացեք, որ լրատվական գործակալությունները, ի տարբերություն այլ մեդիաների, տեղեկությունը վաճառում են, նրանք պրոդուկտներ ունեն։ Ինտերնետի զարգացումը նրանց լրջորեն վնասել է։ Նույնիսկ սկսում են խոսել, թե մենք այլևս պիտանի չենք, քանի որ այսօր ամեն ինչ կարելի է գտնել ցանցում։ Սա խորը մոլորություն է։ Դուք կարո՞ղ եք պատկերացնել մի իրավիճակ, երբ որոշում կայացնող կառույցները հրաժարվեին գործակալությունների պրոդուկտների բաժանորդագրումներից և բավարարվեին միայն Համացանցի լուրերի դաշտի մոնիթորինգով։ Իսկ ինչ անել, եթե լուրը հայտնվելու է ուշ երեկոյան, երբ մոնիթորինգ իրականացնող աշխատողների աշխատանքային օրն ավարտվել է։ Նշանակում է, արդյո՞ք, որ լուրն ըստ նշանակության չի ծառայի։ Այդ պատճառով մենք կարծում ենք, որ հարցն այստեղ ոչ այդքան փողն է, որքան` ազդակը։ Չէ՞ որ ընթերցողին պետք է ցույց տալ, որ թե ինչպես նա կողմնորոշվի, ով է լուրջ մեդիաների կազմում, որոնք էլ հենց բավարարում են նաև պետության շահերը։ Հասարակայնությունը պետք է հասկանա, որ տեղեկատվական օրակարգը ձևավորում են, նախևառաջ, որակյալ լրատվամիջոցները։ Չի կարող այն «կայքը», որին հղում չեն անում, հետաքրքրել լուրջ կազմակերպություններին և կառույցներին, եթե հաստիքում մեկուկես մարդ է աշխատում։
Այդ իրավունքի համար մենք աշխատանքի տարիներ ենք ներդրել, և արդեն 17 տարի շարունակում ենք մնալ շուկայում` չդավաճանելով մեր սկզբունքներին։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ չհաստատված տեղեկության թողարկել, որովհետև մենք այն վաճառում ենք և պատասխանատու ենք մեր պրոդուկտների համար։ Հնարավոր է` մեզ պետք է ինչ–որ կերպ պայքարել անձրևից հետո սնկի պես աճող մանր–մունր կայքերի դեմ, միավորվել լրատվական գործակալությունների ասոցիացիաներում, ստեղծել խաղի այնպիսի կանոններ, որ դեմպինգ չլինի։
- Իսկ միավորման փորձեր եղե՞լ են։
Պետրոսով – Հայաստանում դժվար է միավորվել։ Եվ չկան երաշխիքներ, որ որևէ մեկը չի խախտի կանոնները, ու այդ ժամանակ բոլոր պայմանավորվածությունները մեկ ակնթարթում կփլուզվեն։ Պարզապես պետք է հասկանալ, որ մենք միմյանց համար մրցակիցներ չենք։ Պետք է լրատվական տարածքի մասնակիցներին հասկացնել, որ կա միավորում` դրանք լուրջ մեդիաներն են, և կան կայքեր, ու դրանք տարբեր կառույցներ են։ Այսօր մեր երկրում չկա խոսքի ազատություն։ Մենք ունենք մի քանի տասնյակ մամուլի ակումբներ, բոլորն էլ ազատ գործում են` օգտագործելով համացանցի անսահման հնարավորությունները։ Հայաստանն այդ իմաստով ազատ երկիր է։ Նույնիսկ բազմաթիվ խոշոր երկրներ չեն կարող պարծենալ այդ աստիճանի ազատությամբ, ինչպես մերն է։ Այս պատճառով այստեղ խնդիր չկա, կա բիզնեսի խնդիր։ Հիմք չունեցող խոսքի ազատություն գոյություն չունի` այն միանգամից դառնում է անազատ, և հենց մեկը փորձում է վճարել` ազատությունը վերջանում է։ Իսկ եթե կա տնտեսական հիմք, դուք ինքներդ եք որոշում` տա՞լ լուրը, թե՞ ոչ։ Դուք հասկանում եք, որ բացարձակ ազատություն գոյություն չունի։ Ինչ է, Ամերիկայու՞մ կա ազատություն, թե՞ Եվրոպայում։ Այդ ամենը պայմանական է։ Ցանկացած ազատություն սահմաններ ունի։ Այդ պատճառով պետք է խոշորանալ, ստեղծել մեդիահոլդինգներ` ֆինանսական կայունություն ունենալու համար։
- Ստացվում է, որ եթե, օրինակ, զբաղվես միայն մեկ թերթի հրատարակմամբ, ապա բիզնեսի շահութաբերության մասին կարելի է չխոսե՞լ։
Պետրոսով – Իհարկե, զրոյից թերթ ստեղծելը շատ ծանր է, բայց եթե այն ներստեղծել հոլդինգի մեջ, ապա` ինչու ոչ, պետք է հաշվարկել։ Եվ այստեղ մենք բախվում ենք այնպիսի խնդրի, ինչպիսին մեդիամենեջմենթն է։ Հայաստանում այդպիսի հասկացություն չկա` մեդիամենեջեր, փողոցից ցանկացած մեկը կարող է մեզ մոտ մեդիամենեջեր դառնալ։ Կարո՞ղ եք ինձ այդպիսի մասնագետների ցույց տալ, ի՞նչ են նրանք ղեկավարում։ Դաշտն այնքան թույլ է, որ մենք ստիպված ենք աշխատանքի ընդունել ոչ այնքան լավ մասնագետների, բայց նույնիսկ նրանք, որոշ ժամանակ աշխատելով, այլ տեղերում դառնում են մենեջերներ, որովհետև մասնագետներ չկան։ Այդ պատճառով, ստեղծելով Finstore նոր պրոդուկտը, մենք հեռացանք օպերատիվ կոնտենտից, երկար ենք խաղում։ Finstore–ը քայլ է դեպի տեղեկության բացում, ազդակ, որ Հայաստանը թափանցիկ է դառնում։ Սա կարևոր է երկրում բիզնես վարելու բարենպաստ պայմանների ձևավորման տեսանկյունից, և դա կարող է լավ ազդել Հայաստանի դիրքի վրա Doing Business–ում։
- Այսինքն, դուք որոնման փուլու՞մ եք։
Պետրոսով – Անպայման փնտրելու ենք ու տեսնենք, թե ինչպես է զարգանում շուկան, իսկ խնդիրները լուծենք դրանց հայտնվելուն զուգընթաց։ Ֆեյսբուքամոլությունը նույնպես կանցնի, և մարդիկ կվերադառնան որակյալ մեդիային։ Չէ՞ որ իրեն հարգող մարդը երբեք պատռած կոշիկով կամ հագուստով փողոց դուրս չի գա։ Ահա երբ նա կհասկանա, որ վատ տեղեկատվություն սպառելը նույնն է, ինչ փնթի տեսքով փողոց դուրս գալը, այն ժամանակ նա կդադարի անորակ տեղեկատվություն օգտագործել։ Իսկ մյուս կողմից, ինչու՞ լրագրողները պետք է վատ ու անորակ գրեն, ո՞վ է նրանց մարդկանց ապատեղեկացնելու իրավունք տվել։ Մարդիկ պետք է ուղեղով քվեարկեն, որովհետև եթե նրանք ինչ–որ բանով կառավարվում են, ուրեմն համապատասխանում են այդ շուկային։ Եվ վաղը մենք կունենանք բամբասանքների, լուրերի և փոքր–մոքր վեճերի տեղեկատվական շուկա։ Մենք չենք խաղա միջազգային շուկայում, որովհետև չենք կարողանա պատասխանել այն հարցին, թե որն է հայկական տեղեկատվական օրակարգը, դա Համացանցից չես հասկանա։ Իսկ եթե մենք գոնե տարածաշրջանային խաղացող լինենք, ապա մեզ պետք են որակյալ մեդիաներ, լուրջ լրագրողներ, ովքեր գրում են ոչ միայն հայերեն, այլ նաև ուրիշ լեզուներով։ Սա երկրի վարկանիշն է, որի համար պետք է պայքարել։ -0-