Հայաստանը պետք է շտկի հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունը
23.07.2015,
15:34
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի բացառիկ հարցազրույցը` «ԱՌԿԱ» գործակալությանը

«ԱՌԿԱ» – Պարոն Թավադյան, Իրանի միջուկային ծրագրի հարցի լուծման արդյունքում շատերը սպասում են, որ Հայաստանում իրանական ներդրումներ կլինեն։ Արդյո՞ք չափազանց շատ չենք շտապում։
Ա. Թավադյան – Ցավոք, մարդկանց հատուկ է ցանկալին իրականի տեղ ներկայացնելը։ Այսպես, 2003թ.–ին դառնալով ԱՀԿ–ի անդամ, առանց որևէ նախապայմանի, մենք որոշակի վնաս կրեցինք։ Այս տարի դառնալով ԵՏՄ անդամ` Հայաստանը ստացավ որոշակի առավելություններ։ Ակնկալվում էին նաև զգալի ներդրումներ, սակայն Ռուսաստանում ստեղծված բարդ տնտեսական իրավիճակի պատճառով նման բան տեղի չունեցավ։ Չնայած չարժե բաց թողնել ԵՏՄ–ի շրջանակում ստեղծված արտահանման աճի հնարավորությունները։ Այսօր մենք պետք է համապատասխան շտկում կատարել հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության հարցում։ Եթե մենք այս հարցում որևէ բան չանենք, ապա ոչ մի առաջընթաց չենք ստանա։ Նույնը վերաբերում է Իրանին։ Եթե Հայաստանը համատեղ նախագծեր չունենա այդ երկրի հետ, և այդ նպատակների համար չհամաձայնեցվի տնտեսական քաղաքականությունը, ապա շահը չնչին կլինի։ Իհարկե, Իրանի շուրջ իրադարձությունների զարգացման միտումները դրական են, հնարավոր է` Հայաստանից և անգամ ԵՏՄ–ից դեպի Իրան ապրանքների արտահանման որոշակի աճ լինի, սակայն հարկավոր են իրական քայլեր և պետական աջակցություն։
«ԱՌԿԱ» – Հայկական տնտեսության ո՞ր ոլորտներն են գրավիչ իրանական ներդրումների համար։
Ա. Թավադյան – Գործարար հարցերը հաճախ լուծվում են բանակցությունների ժամանակ, որոնց ընթացքում որոնվում են կոնկրետ հնարավորություններ։ Իհարկե, հետաքրքիր են արտադրանքի այն տեսակները, որոնք կարող են պահանջարկ ունենալ Իրանում, որոշակի համատեղ նախագծերը, օրինակ` Հայաստան–Իրան երկաթուղու կառուցումը։ Մենք այս ծրագրի հետ մեծ հույսեր ենք կապում, քանի որ պատժամիջոցների վերացումը կավելացնի դեպի հյուսիս ապրանքների շարժի հեռանկարը։
«ԱՌԿԱ» –Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացումն ու ապրանքաշրջանառության ավելացումը կարո՞ղ են մեր որոշ գործընկերներին ստիպել, որ ազդեցություն գործեն Աբխազիայի հետ կապված վիճակի վրա, և վերջապես կառուցվի այդ երկաթուղին։
Ա. Թավադյան – Կարծում եմ` Վրաստանում հասկանում են, որ արտահանման աճի աղբյուրը հյուսիսն է, և Վրաստանում կընթանա տնտեսությունը քաղաքականությունից բաժանելու գործընթացը։ Ինձ թվում է` դա կնպաստի քաղաքական հարցերի լուծմանը։ Պատժամիջոցների չեղարկումից հետո այս հարցում Իրանի հետաքրքրվածությունը ևս կարող է իր դերակատարությունն ունենալ։
«ԱՌԿԱ» – Կարելի՞ է Իրանը դիտարկել որպես այլընտրանքային էներգակիրների աղբյուր Հայաստանի համար։
Ա. Թավադյան – Իհարկե, ցանկալի է։ Սակայն պետք չէ մոռանալ` մենք որոշակի պայմանավորվածություններ ունենք Ռուսաստանի հետ, և եթե հնարավոր լինի այնտեղ կատարել որոշակի լրացումներ, ապա այդ ժամանակ դա կնպաստի ոչ միայն Հայաստանի, այլ նաև ԵՏՄ–ի տնտեսական ներուժի ավելացմանը։
«ԱՌԿԱ» – Հաշվի առնելով Հայաստանում «Մելլաթ Բանկի» առկայությունը, որը Մելլաթ իրանական պետական բանկի 100 տոկոսանոց «դուստրն է», հնարավո՞ր է, որ Հայաստանում բացվեն իրանական նոր ֆինանսական ինստիտուտներ։
Ա. Թավադյան – Հնարավոր է, և կարծում եմ` դա տեղի կունենա։ Այս տեսակետից մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից և իրանցիներին տրամադրենք անհրաժեշտ ամեն ինչ` իրանական բանկերի մասնաճյուղեր բացելու համար։ Ավելին` հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին` մենք Իրանի ֆինանսական շահերը ԵՏՄ–ի մասնակից–երկրներում ներկայացնելու հնարավորություն կունենանք։ –0–