Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Նյութական կորուստները Ղարաբաղում ամենահամեստ գնահատականներով կազմել են 80–100մլրդ դոլար․ Քոչարյան

17.02.2025, 12:39
ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ասուլիսի ժամանակ մեղադրեց ՀՀ գործող իշխանություններին Ղարաբաղը կորցնելու մեջ
Նյութական կորուստները Ղարաբաղում ամենահամեստ  գնահատականներով կազմել են 80–100մլրդ դոլար․ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ասուլիսի ժամանակ մեղադրեց ՀՀ գործող իշխանություններին Ղարաբաղը կորցնելու մեջ։

Նա հայտարարեց, որ պատճառներից մեկը դարձավ ՀՀ իշխանությունների որոշումը անտեսել Ռուսաստանի շահերը և Ուկրաինայում որոշ անհաջողությունների ֆոնին փոխել աշխարհաքաղաքական ուղղվածությունը։

Նրա խոսքով, Հայաստանն ընտրեց թուլացող արտաքին քաղաքական վեկտորին միանալու ուղին։

«Նյութական կորուստները միայն Ղարաբաղում կազմել են ամենահամեստ գնահատականներով կազմել են 80–100մլրդ դոլար», – ասաց նա։