Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 10, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսությամբ լուծելու անհրաժեշտությունը

24.04.2018, 23:37
Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի «Քաղաքացիա:կան պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանի հետ:
Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսությամբ լուծելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։
Նախագահ Սահակյանը կարևորել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով ու օրենքի սահմաններում լուծելու և երկրում կայունության պահպանման անհրաժեշտությունը:-0-