Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

«Ելք» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպել է ռուս պատգամավորների հետ

29.04.2018, 14:05
«Ելք» խմբակցությանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների հետ:
«Ելք» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպել է ռուս պատգամավորների հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Ելք» խմբակցության պատգամավորները խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպել են այսօր Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների հետ:

«Բավական կառուցողական մթնոլորտում անցկացված հանդիպման շրջանակում քննարկվել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև ազդեցությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա», - «Նովոստի Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնել է «Ելք» խմբակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Արարատ Միրզոյանը ու Սասուն Միքայելյանը:

Ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

Հանրապետությունում ապրիլի 13-ից անցկացվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին: Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը: Վարչապետի նոր ընտրությունները կկայանան մայիսի 1-ին Ազգային ժողովում: -0-