Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+27

Հայաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ

08.10.2012, 11:36
ՀՀ ախագահ Սերժ Սարգսյանը կիրակի շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  ՀՀ ախագահ Սերժ Սարգսյանը կիրակի շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 60-ամյակի առթիվ: Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր պետական ծառայության մեջ՝ ի նպաստ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման, համաշխարհային ասպարեզում նրա հեղինակության և դերի առավել բարձրացման: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ Ձեզ՝ Հայաստանի հավատարիմ բարեկամին, ամենախորին երախտագիտություն հայտնել դաշնակցային փոխգործակցության հունով այսօր վստահորեն զարգացող հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրման համար»։

Հայկական պետության ղեկավարը նշել է, որ կարևոր է, որ այդ փոխգործակցությունը կրում է ռազմավարական բնույթ, իսկ երկու երկրների գործընկերությունը մշտապես հարստանում է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում համատեղ նախագծերով:

«Վստահ եմ, որ փոխադարձ աջակցության և փոխօգնության բարի ավանդույթների վրա հիմնված միջպետական հարաբերությունների զարգացումը բխում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից, նպաստում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության պահպանմանը: Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունները և համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ռուսաստանի բազմաբնույթ հարաբերություններն այսուհետ ևս վերընթաց կզարգանան՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների: Սրտանց ցանկանում եմ Ձե՛զ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, բարօրություն և հաջողություններ Ձեր գործունեության մեջ»,– ասվում է ուղերձում։ –0–