Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Ճշմարիտյանին իր հնարավոր հրաժարականի մասին ոչինչ հայտնի չէ

03.02.2016, 14:46
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտնեց, որ իրեն ոչինչ հայտնի չէ իր հնարավոր հրաժարականի մասին:
 Ճշմարիտյանին իր հնարավոր հրաժարականի մասին ոչինչ հայտնի չէ
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտնեց, որ իրեն ոչինչ հայտնի չէ իր հնարավոր հրաժարականի մասին, հայտնում է newsarmenia.am կայքը:

«Ես ոչ  մի տեղեկություն չունեմ այդ կապակցությամբ: Վարչապետի հետ իմ հարաբերություններն աշխատանքային են, ինչպիսին և պետք է լինեն վարչապետի և նախարարի հարաբերությունները»,-ասաց նա` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե մամուլում տարածվել է, իբր էկոնոմիկայի նախարարի պաշտոնը կոալիցիայի ձևավորվելուց հետո հանձնվելու է ՀՅԴ-ին:-0-