Թերթ. 20 հայկական կուսակցություններ աշնանը կհայտնեն կոնսոլիդացիայի մասին
02.08.2019,
13:09
Հայկական ներքաղաքական դաշտի ընդդիմադիր սեգմենտում նոր գործընթացներ են սպասվում

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայկական ներքաղաքական դաշտի ընդդիմադիր սեգմենտում նոր գործընթացներ են սպասվում, գրում է «Փաստ» թերթը։
Պարբերականի աղբյուրների տվյալներով, բուտն կուլիսային քննարկումները շարունակվում են և, ամենայն հավանականությամբ, մինչև հոկտեմբեր երկու տասնյակ քաղաքական կուսակցությունների կհայտարարեն կոնսոլիդացման մասին։
Նշվում է, որ հանրությանը կներկայացվի «աշխատանքային փաստաթուղթ», որում սեղմ ձևով կներկայացվի գործողությունների հաջորդականությունը և քաղաքական նպատակները։
Թերթը նշում է, որ կոնսոլիդացիոն դաշինքում կընդգրկվեն հայտնի քաղաքական գործիչներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։ -0-