Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

2017 թ.–ի խորհրդարանական ընտրությունները վճռորոշ քայլ կդառնան Հայաստանի պատմության ընթացքում. դեսպան

09.02.2016, 19:36
2017 թ.–ի խորհրդարանական ընտրությունները վճռորոշ քայլ կդառնան Հայաստանի պատմության ընթացքում։
2017 թ.–ի խորհրդարանական ընտրությունները վճռորոշ քայլ կդառնան Հայաստանի պատմության ընթացքում. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2017 թ.–ի խորհրդարանական ընտրությունները վճռորոշ քայլ կդառնան Հայաստանի պատմության ընթացքում, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին։

«Կկազմակերպվեն առաջին համազգային ընտրությունները, որոնք կանցկացվեն իշխանավարման նոր համակարգին անցնելու նպատակով։ Հուսով ենք, որ դա կդառնա լավ սկիզբ խորհրդարանական իշխանավարմանն անցնելիս», – ասաց Սվիտալսկին։

Դեսպանի խոսքով` Հայաստանում ընտրական գործընթացները բարեփոխումների կարիք ունեն, և այս համատեքստում հարկավոր է հաշվի առնել ԵԱՀԿ–ի առաջարկները։

«Հայաստանի ընտրական գործընթացները թույլ են ընթանում առաջին հերթին ընտրողների ռեգիստրում առկա թերությունների պատճառով։ Երկրորդը, կատարյալ չէ ընտրությունների, ձայների հաշվարկի և արդյունքների հրապարակման գործընթացը», – ավելացրեց ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Դեսպանը հիշեցրեց այն դեպքերի մասին, երբ ձայների հաշվարկի ընթացքում միջազգային դիտորդների ներկայությունն անգամ չխանգարեց մի քանի քվեաթերթիկները չեղյալ հայտարարելու գործընթացին։

Նա նաև հորդորեց քաղաքական ուժերին և քաղաքացիական հասարակությանը լրջորեն վերաբերվել ընտրական գործընթացում առկա բոլոր թերություններին և մասնակցել Ընտրական օրենսգրքում նոր մեխանիզմների մշակմանը։ 

ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավարը նաև ընդգծեց, որ բոլոր այդ թերությունները բացասաբար են ազդում երկրի միջազգային իմիջի և հեղինակության վրա։ –0–